Ուրբաթ, 29 Հուլիսի 2011 19:22
Հայաստանյան երեք ընկերություններ արժանացել են Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության ՙՊատվո ժապավենին՚
Արմինֆո. Հայաստանյան երեք ընկերություններ` ՙԱՈՒՄ՚-ը, ՙԲյուրակն՚-ը և ՙՄանանա րեյն՚-ը արժանացել են «Պատվո ժապավենե-ի (Ruban d’Honneur)` ՙԷյչ-Էս-Բի-Սի՚ Խմբի կողմից հովանավորվող Եվրոպական բիզնես մրցանակաբաշխության ՙՆախագահի Ընտրություն՚ անվանակարգում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է HSBC Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից,
Հայաստանյան բիզնես սերուցքը ներկայացնող այս երեք ընկերությունները եվրոպական 100 լավագույն և առավել դինամիկ զարգացող բիզնեսների շարքում այժմ հնարավորություն են ստացել պայքարել Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում` տասը անվանակարգերից մեկում հաղթող ճանաչվելու համար: ՙՊատվո Ժապավեն՚-ի բոլոր մրցանակակիրները հրավիրված են ներկա գտնվել նոյեմբերի 22-ին Բարսելոնում, Թագավոր Խուան Կառլոս Հյուրանոցում կայանալիք Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության գալա ընդունելությանը: