Շաբաթ, 30 Հուլիսի 2011 14:23
Հայաստանի դրամական բազան 2011 թվականի հունիսին աճել է 6.4 տոկոսով, մինչև 1.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2011 թվականի հունիսին աճել է 6.4%, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 520.2 մլրդ.դրամ կամ 1.4 մլրդ.դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված` ՀՀ ԿԲ նախնական տվյալների, 2011 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի դրամական բազան աճել է 2.5%,իսկ տարվա կտրվածքով`19.7%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցները հունիսին աճել են 2.5%, հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 338.9 մլրդ. դրամ: Հունվար-հունիսին այս ցուցանիշ կրճատվել է 2.7%: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 17.3% կամ 89.9 մլրդ.դրամ, աճելով հունիսին 0.1%, իսկ հունվար-հունիս ամիսներին` 56.3%: Պարտադիր արտարժութային պահուստների բաժինը կազմել է դրամական ընդհանուր բազայի 14.7%-ը կամ 76.6 մլրդ. դրամ, հունիսին աճելով 37.3%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը 2011 թվականի հունիսին աճել են 7.3%, մինչև 402.5 մլրդ.դրամ (հունվար-հունիսին անկումը կազմել է 10.7%, իսկ տարվա կտրվածքով անկումը կազմել է 11.3%¤:
Ներքին ակտիվների չափերը 2011 թվականի հունիսին աճել են մոտ 3.4%, մինչև 117.6 մլրդ.դրամ: Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է 83.6 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, հունիսին կրճատվելով 7%: Ներքին ակտիվների ընդհանուր ծավալներում բանկերի նկատմամբ պահանջների բաժինը հաշվետու ամսում աճել է 5.4%, մինչև 86.2 մլրդ. դրամ: Ներքին ակտիվների կազմում ՌԵՊՈ-պայմանագրերով գործարքների ծավալը հունիսին աճել է 17.1%: