Հինգշաբթի, 21 Հուլիսի 2011 18:29
«Mobile Centreե խանութ - սրահում բացվել է Յունիբանկի պրոմո -կետը
ԱրմԻնֆո: Յունիբանկը պրոմո-կետ է բացել Երևանի Թումանյան 27 հասցեում գտնվող «Mobile Centreե խանութ - սրահում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում:
Աղբյուրի համաձայն, պրոմո-կետի աշխատակիցները ներկայացնում են Յունիբանկի կողմից առաջարկվող սպառողական վարկերի պայմանները, պարզաբանում վարկավորման գործընթացը և օգնում հաճախորդներին վարկային հայտի լրացման և ներկայացման գործում:
«Mobile Centreե խանութ - սրահում ներկայացված բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ձեռքբերման համար Յունիբանկը տրամադրում է U-Best Offer վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 500 հազար դրամ, ժամկետը` 24 ամիս, տոկոսադրույքը` 20% տարեկան: Կանխավճար Բանկը չի պահանջում, այն կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Վարկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում է անվճար: Հիշեցնենք, որ Յունիբանկի պրոմո-կետերը գործում են նաև «Նիքսե, «Ֆայնե և «Քոմփասե համակարգչային տեխնիկայի խանութ-սրահներում և «Ավիատրանսե ավիագործակալությունում: Մոտ օրերս հաճախորդների սպասարկումը կսկսի նաև M&S կահույքի սրահում բացված պրոմո-կետը:
Պրոմո-կետերի քանակի ավելացումը ավելի մեծ թվով հաճախորդների հնարավորություն է ընձեռում տեղեկանալու և օգտվելու Յունիբանկի սպառողական վարկավորման ծրագրերից հենց վաճառքի կետերում, ինչն առավել հարմարավետ է հաճախորդի համար` գնված ապրանքը ձեռք է բերվում միանգամից: Հաշվին անկանխիկ փոխանցման կամ բանկային քարտի միջոցով Յունիբանկը մատչելի պայմաններով գումար է տրամադրում սպառողական ցանկացած նպատակի համար` համակարգչային և կենցաղային տեխնիկա, կահույք, ջեռուցման համակարգեր գնելու, ինչպես նաև բժշկական, ապահովագրական կամ տուրիստական ծառայությունների ծախսերը վճարելու նպատակով:
2011թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկը սպառողական վարկավորման ծավալներով Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: 30.06.2011թ.-ի դրությամբ Բանկի սպառողական վարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ աճել է ավելի քան 7 անգամ: