Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2011 16:02
ACBA-Credit Agricole Bank-ը գյուղատնտեսության սուբսիդավորման պետական ծրագրով տրամադրել է 7.5 մլրդ.դրամի վարկեր
Արմինֆո. ACBA-Credit Agricole Bank-ը գյուղատնտեսության սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում տրամադրել է 7.5 մլրդ.դրամի վարկեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ACBA-Credit Agricole Bank-ի գլխավոր տնօրեն Ստեփան իշյանը:
Նրա խոսքերով, ի սկզբանե բանկն այդ ծրագրով նախատեսել էր տրամադրել 5 մլրդ.դրամի վարկեր, սակայն, ակտիվ պահանջարկի շնորհիվ գարնան սեզոնին պլանը գերակատարվեց: ՙՄենք ակնկալում ենք, որ աշնանը կառավարությունը ձեռնամուխ կլինի ծրագրի երկրորդ փուլին, որին նույնպես մենք կմասնակցենք՚,-ընդգծել է Ս.իշյանը: