Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2011 18:19
2011 թվականի առաջին կիսամյակում արտարժութային վարկերն աճի տեմպերով գերազանցել են դրամային վարկերին
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի հունիսին աճել է 1.8%, հուլիսի 1-ին կազմելով 1.109 տրլն. դրամ կամ 3.008 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 37.7%, իսկ հունվար-հունիս ամիսներին` 17.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.066 տրլն.դրամ կամ 2.891 մլրդ.դոլար:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 40.5% կամ 432.4 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 59.5% կամ 634.1 մլրդ.դրամ: 2011 թվականի հունիսին դրամային վարկավորումը աճել է 3% ¥հունվար-հունիսին աճել է 12.7%¤, արտարժութային վարկերը` 1.7% ¥հունվար-հունիսին աճել է 24.7%¤:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 3.4% կամ 38.5 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հունիսին աճել է 0.4% կամ 4.5 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը հունիսին կրճատվել է 7.4%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը աճել է` 0.7%-ով:
Երկարաձգված վարկերի կազմում 65.8% կամ 25.3 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 97.3%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հունիսին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքներն իջել են`17.62%-ից մինչև 17.24%, իսկ տարվա կտրվածքով աճել են 1.4 տոկոսային կետով: