Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2011 18:27

Արդշինինվեստբանկ. նոր ղեկավար-նոր թափ


ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն.Գևորգյան, արդեն մեկ տարի է, ինչ Դուք ղեկավար պաշտոններ եք զբաղեցնում Արդշինինվեստբանկում: Ինչպիսի՞ն է բանկի գործունեության վերաբերյալ Ձեր գնահատականն այսօր, հաշվի առնելով, որ Արդշինինվեստբանկը նախկինում էլ, միշտ աչքի էընկել հիմնականում խոշոր արդյունաբերական և շինարարական ձեռնարկությունների վարկավորումով, սակայն վերջին տարում իր դիրքերը զգալիորեն ակտիվացրել է նաև մանրածախի շուկայում:

Իրոք, իր գործունեության ողջ ժամանակաշրջանում Արդշինվեստբանկն աչքի է ընկել մեղմ վարկային քաղաքականությամբ, իսկ 2009-2010 թվականներին այդ քաղաքականությունը դարձավ ավելի պահպանողական: Մինչև 2010 թվականը բանկի վարկային պորտֆելի գերակշռող մասը կազմում էին խոշոր բիզնեսին տրամադրվող վարկերը: Սակայն, ժամանակները փոխվում են, շուկայի կոնյունկտուրան և մրցակցության կոշտացումը մեր շահերը մղում են դեպի պորտֆելի դիվերսիֆիկացիա: Ետճգնաժամային <մեռյալ կետից> տնտեսության նկատվող առաջխաղացմանը զուգահեռ Արդշինինվեստբանկը մտադիր է գնալ ագրեսիվ վարկավորման ճանապարհով, մանավանդ մեծածախի հատվածում, որտեղ բանկը նախկինում պասիվ էր և ուներ պրոդուկտների բավականին նեղ շրջանակներ: Հետևաբար, 2010 թվականի վերջից մինչ օրս Արդշինինվեստբանկն իրականացնում է մանրածախ բիզնեսի զարգացման և ընդլայնման քաղաքականություն, գրավելով նորանոր շուկաներ: Ընդ որում, մենք, իհարկե, չենք պատրաստվում հրաժարվել սպասարկման մեր ավանդական ոլորտներից` միջին և խոշոր բիզնեսի ֆինանսավորումից, մանավանդ, որ տարբեր կարգի հաճախորդների միջև հնարավոր է գտնել շփման կետեր, անգամ` ուղղակի կապ: Այսպես, մեր խոշոր կորպորատիվ հաճախորդները` լեռնարդյունաբերական և վերամշակման ընկերությունները, կարող են բանկի կողմը գրավել բազմաթիվ պոտենցիալ սաթելիտների, այդ թվում իրենց մատակարարներին ու հաճախորդներին, որոնց բանկը գործնականում առաջարկում է մանրածախ ծառայությունների բոլոր տեսակները` պլաստիկ քարտերից մինչև ակրեդիտիվներ ու երաշխիքներ:

Հարկավոր է նշել, որ Արդշինինվեստբանկը մշտապես բարելավում է իր կողմից մատուցվող ծառայությունների որակը, յուրաքանչյուր պրոդուկտի գծով պահպանելով մրցունակությունը բանկային համակարգում: Բանկի մանրածախ վարկավորման գործընթացը կարելի է բաժանել երկու փուլերի` ետճգնաժամային, երբ բանկն իրականացնում էր մեղմ վարկային քաղաքականություն, մշտապես վերականգնելով մանրածախ վարկավորման գործընթացներն ու միաժամանակ հաղթահարելով ճգնաժամի անբարենպաստ հետևանքները: Երկրորդ փուլը դա ագրեսիվ վարկավորման քաղաքականությունն է, որն սկսվել է 2011 թվականից, երբ բանկը համադրեց իր կողմից տրամադրվող ծառաայությունների պայմանները շուկայի պահանջների հետ, ինչի արդյունքում մանրածախ վարկերի ծավալները օգոստոսի 1-ի դրությամբ, 2010 թվականի ավարտի համեմատ, աճեցին ավելի քան 30%, հասնելով շուրջ 31 մլրդ.դրամի: Տարեվերջի համար ես ունեմ բավականին ամբիցիոզ պլան` այդ ցուցանիշը հասցնել 40 մլրդ.դրամի: Մանրածախ վարկային պորտֆելի հետագա աճ ապահովելու համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ: Այդ թվում, մենք պատրաստվում ենք ավելացնել վաճառքի նոր կետերի քանակը, ներդնել վարկային նոր պրոդուկտներ, ելնելով շուկայի պահանջներից ընդլայնել ապրանքներ արտադրող և ծառայություններ մատուցող սուբյեկտների հետ համագործակցությունը, ինչպես նաև կատարելագործել ու կրճատել վարկառուների վարկունակության գնահատման գործընթացը:

Մանրածախի հատվածը ակտիվություն է ենթադրում նաև պլաստիկ քարտերի, սպառողական վարկերի, ինչպես նաև ավտովարկավորման շուկայում… Դուք բավականին մեծ փորձ ունեք նաև հիփոթեքային վարկավորման շուկայում, քանի որ կանգնած եք եղել Հայաստանում այդ հատվածի զարգացման ակունքներում, ղեկավարելով KfW ներկայացուցչությունը և լինելով Ազգային Հիփոթեքային Ընկերության հիմնադիրներից մեկը: Ինչպիսի՞ն են այդ վարկավորման զարգացման հեռանկարներն Արդշինինվեստբանկում, որը նախկինում առանձնապես ակտիվ չէր այդ ոլորտում:

Անկաասկած, մանրածախ բիզնեսի զարգացումը ենթադրում է նաև ակտիվացում քարտային հատվածի շուկայում, որն արդեն հանդիսանում է մեր գործունեության առաջնահերթություններից մեկը: Ներկայում Հայաստանի բանկային համակարգում Արդշինինվեստբանկը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը քարտային տրանսակցիաներով, իսկ թողարկվված քարտերի թվաքանակով` երրորդ հորիզոնականը: Մենք ակտիվ ենք նաև մասնավոր տրանսֆերտների հատվածում, գտնվելով առաջատարների հնգյակում և համագործակցելով միջազգային 9 խոշոր վճարային համակարգերի հետ:

Ինչ վերաբերվում է սպառողական վարկավորմանը, ապա տարեսկզբից Արդշինինվետբանկում այդ վարկավորման տարբեր ուղղություններով նկատվում է աճ, ինչը մտադիր ենք զարգացնել նաև հետագայում: Ի դեպ, տարեսկզբից մինչև օգոստոսի 1-ը բանկի սպառողական վարկավորման պորտֆելը մեծացել է մոտ 26%, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ապահովել պորտֆելի 70% տարեկան աճ:

Չնայած դրան, իմ կարծիքով, ավտովարկավորումն իր մեջ կրում է զգալի ռիսկեր: Բացի այդ, մենք այնքան էլ բավարարված չենք այդ ոլորտում բանկի նախորդ փորձից, հետևաբար, այսօր մենք արդեն դիտարկում ենք ավտովարկավորման նոր մեխանիզմների մշակման հնարավորությունները, դե-ֆակտո չտրամադրելով ավտոմեքենաներ գնելու վարկեր: Իհարկե, մենք ունենք ավտովարկավորման արդեն ձևավորված պորտֆել, որն արագորեն կրճատվում է մարումների հաշվին: Ներկայումս դիտարկում ենք այդ շուկային մեր մասնակցելու որոշակի հնարավորությունները, ընդ որում, պետք է աշխատենք միայն առաջնային շուկայում, ավտոսրահների միջոցով:

Դուք նշեցիք իմ անձնական մասնակցությունը հիփոթեքային վարկավորման շուկայում, որն արդեն կուղղվի այդ ուղղության լուրջ զարգացմանն Արդշինինվեստբանկում: Անցնելով թվերի վրայով կնշեի, որ ներկայումս, տարսկզբի համեմատ, Արդշինինվեստբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է 35%, իսկ մեր պլաններով, մինչև տարեվերջ այն կավելանա 80%-ով (2010 թվականի ավարտի համեմատ), ինչպես միջազգային ծրագրերին մասնակցելու հաշվին, այնպես էլ մինչև 4 մլրդ.դրամ սեփական ռեսուրսների հաշվին, ինչը կկազմի մանրածախ վարկերի պորտֆելի մոտ 10%-ը:

Պրն.Գևորգյան, դո՞ւրս է եկել արդյոք հիփոթեքային շուկան ճգնաժամային ստագնացիոն վիճակից և, Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդյունավետ Ազգային Հիփոթեքային Ընկերության գործունեությունը:

Հիփոթեքային վարկավորման շուկայում այսօր նկատվում է զարգացման դրական դինամիկա, ինչի մասին է վկայում բավարարված վարկային հայտերի քանակը: Մեկ բան է ակնհայտ, որ բնակելի այն համալիրները, որոնք կառուցվում են մեր քաղաքում, պետք է իրացվեն և մեծ մասը, իհարկե, փոխառու միջոցների հաշվին: Կարող եմ միանշանակ ասել, որ այդ հատվածում ստագնացիա չկա, կա միայն տեմպերի դանդաղում, իսկ ինչ վերաբերվում է սեզոնային գործոնին, ապա հունվար-մարտ և հունիս-օգոստոս ամիսներին ակտիվությունն ընկնում է, ընդ որում, ոչ միայն հիփոթեքային շուկայում, այլ նաև վարկավորման մյուս հատվածներում:

Վերադառնալով աճի դանդաղմանը, կարող եմ այդ փաստը պայմանավորել երկու հիմանական պատճառներով: Առաջինը, չնայած տնտեսության կայունացման որոշակի միտումներին, դրանք դեռևս այնքան էլ նշանակալից չեն, որպեսզի կարելի լինի հասնել 2003-2007 թվականների երկակի տնտեսական աճին, քանի որ վարկավորման ծավալները հիփոթեքային շուկայում այնքան էլ բարձր չեն: Բացի այդ, բնակչության մոտ դեռևս պահպանվում են սպասողական տրամադրությունները, ինչ-որ առումով` սպեկուլյատիվ, ինչի հետևանքով մարդիկ դեռևս վախով ու զգուշոըությամբ են մոտենում կապիտալ ներդրումներին ու անշարժ գույք ձեռք բերելուն: Երկրորդ, հիփոթեքի ֆինանսավորման շուկայում էլ ռեսուրսների ծավալը սահմանափակ է: Մինչճգնաժամային 2005-2008 թվականներին միջազգային կառույցների կողմից հիփոթեքային վարկավորման նպատակով հատկացված միջոցները 2009 թվականի կեսերին արդեն տեղաբաշխվել էին, իսկ վարկավորումը պասիվ տեմպերով շարունակվում էր դրանց հիմքերի վրա:

Այնուամենայնիվ, ըստ մեր կանխատեսումների, 2011 թվականի երկրորդ կիսամյակից Հայաստանի հիփոթեքային շուկան <նոր թարմ շունչ կստանա>, ընդ որում, ոչ միայն 4-5% տնտեսական աճի սպասումների, այլ նաև ֆինանսակն նոր ռեսուրսների շնորհիվ, մասնավորապես, գերմանական KfW բանկի հիփոթեքային ծրագրի երրորդ թուլի շրջանակներում: Թե ինչպիսի տրանշներով կհատկացվի ծրագրով նախատեսված 20 մլն.եվրոն, դժվար է ստույգ ասել, քանի որ դա կախված կլինի նախատեսված միջոցները շուկայում իրացնելու տեմպերից: Իմ կարծիքով, միջոցները Հայաստանին կտրամադրվեն 3-4 տրանշով, մինչև 2013 թվականը, չնայած, եթե դրանց տեղաբաշխումը շարունակվի ներկայիս տեմպերով, ապա հատկացման ժամկետները կարող են երկարաձգվել:

Ինչ վերաբերվում է Ազգային Հիփոթեքային Ընկերությանը, ապա այդ Ընկերությունն ստեղծվեց իր զարգացման համար ոչ այնքան հարմար ժամանակահատվածում, ճգնաժամի գագաթնակետին, ինչի հետևանքով էլ այն, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չկարողացավ կատարել իր հիմնական առաքելությունը: Ընկերության առջև դրված էր հայեցակարգային խնդիր` սեկյուրիզացնել բանկերի կողմից արդեն ձևավորված հիփոթեքային պորտֆելներն առաջնային շուկայում և տեղացի ու օտարերկրյացի ներդրողներ ներգրավելու ճանապարհով դրանք տեղաբաշխել երկրորդային շուկայում: Իհարկե, ճգնաժամը երկարաձգեց այդ պլանները, քանի որ Ընկերության գործունեությունն այսօր քիչ է տարբերվում բանկային և մյուս վարկային կազմակերպությունների գործունեությունից: Իմ կարծիքով, դեպի հիփոթեքային շուկա ակնկալվող լրացուցիչ հոսքերը լավ հնարավորություն կստեղծեն, որպեսզի Ընկերությունն առաջիկա 1.5-2 տարիներին բանկերի հիփոթեքային պորտֆելները միավորելու հաշվին պատրաստվի լուրջ սեկյուրազացիայի: Ներկայումս որոշ բանկերի հիփոթեքային պորտֆելները դեռևս չեն հասել այն կրիտիկական զանգվածին, որը թույլ կտար իրականացնել արդյունավետ սեկյուրիզացիա, ներգրավելով լրացուցիչ ռեսուրսներ:

Դու ներքին և արտաքին շուկաներում ակտիվների սեկյուրիզացման կողմնակի՞ց եք:

Այստեղ հարցը բախվում է ոչ միայն պորտֆելների ծավալներին, այլ նաև տոկոսադրույքներին: Այս տեսանկյունից ձեռնտւ է սեկյուրիզացնել արտաքին շուկաներում: Այդ հարցն ուղղակիորեն է կապված Հայաստանի տնտեսական ռեյտինգի բարելավման հետ, ինչը կնձեռի ներդրողներ և ավելի արտոնյալ ներդրումներ ներգրավելու հնարավորություն: Միայն այդ դեպքում է, որ նպատակահարմար կլինի պետության կողմից ստեղծված Ընկերության համար ներդրումների ներգրավումը, հետագայում դրանք առևտրային բանկերի միջոցով կրկին ուղղելով վարկավորմանը:

Սեկյուրիզացիայի գլխավոր պրոբլեմները ներքին շուկայում թաքնված են տոկոսադրույքների սփրեդներում: Եթե այսօր մենք բնակչությունից տարեկան 12.5-13%-ով ներգրավում ենք դրամային ավանդներ, իսկ հիփոթեքային վարկերը միջազգային ծրագրերի շրջանակներում տրամադրում ենք 12-14% (սեփական միջոցների հաշվին` 14-15% և ավելի բարձր տոկոսով), ապա, եթե Ընկերություն ցանկանա թողարկել պարտատոմսեր, որոնք բանկերը, իրականում, պարտավոր են գնել ավելի ցածր գներով, կարելի է ասել, որ առաքելությունը կատարելն անհնար է: Կարծում եմ, որ բանկերի և Ընկերության շահերի համատեղության հարցը առաջիկա 1-2 տարիներին կլուծվի:

Խոսելով տոկոսադրույքների մասին կուզենայի լսել Ձեր կարծիքը, կապված շուկայում տոկոսադրույքների նկատվող կայունացման հետ, որոնք ինչ-որ չեն շտապում արձագանքել Հայաստանում առկա ինֆլյացիոն երևույթներին:

Իրականում, ինֆլյացիայի և տոկոսադրույքների փոխկապակցվածությունը Հայաստանում այնքան էլ էլաստիկ գործընթաց չէ, քանի որ որոշիչ դեր են խաղում միջազգային գները: Փետրվարին գրանցված 12% ամենաբարձր ինֆլյացիան գյուղատնտեսական սեզոնի մեկնարկով վերափոխվեց դեֆլյացիայի: Թե ինչքանով է իրատեսական տարեվերջին սպասվող ինֆլյացիայի 4 +/-1.5% մակարդակը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս տարի չանդրադարձավ շուկայական տոկոսադրույքների վրա: Դա ունի իր բացատրությունը` ՀՆԱ աճի տեմպերը դեռ այնքան նշանակալից չեն, որպեսզի խթանեն վարկավորման աճը, դրանով իսկ բանկերին տալով պայմանները վերանայելու հնարավորություն: Այս դեպքում գործում է երկրորդ տարբերակը`բանկերը պայմանները ձևավորում են ավելի շուտ մրցակցության հիման վրա, քանի որ բանկային համակարգում կուտակվել է իրացվելիության ավելցուկ: Բացի այդ, բանկերը վաղաժամկետ են համարում միայն վերջին ամիսներին գրանցված դեֆլյացիայի պատճառով պայմաները փոխելը, ինչը պայմանավորված է սեզոնային գործոններով: Հետևաբար, հուսով ենք, որ տարեվերջին մակրոտնտեսական իրավիճակի կլինի ավելի բարենպաստ և պայմանների, այդ թվում նաև բանկային տոկոսադրույքերի վերանայումը, կդառնա արդիական:

Պրն Գևորգյան, ինչպիսի՞ն է բանկային համակարգում կուտակված իրացվելիության ավելցուկի վերաբերյալ Ձեր կարծիքը:

Բարձր իրացվելիությունն արյունք է ֆինանսական ճգնաժամի ընթացքում բանկերի զգույշ վարկային քաղաքականության: Տնտեսության հարաբերական կայունացումը և բանկերում կուտակված իրացվելիության ավելցուկը բերեցին նրան, որ շուկայում արդեն նկատելիորեն աշխուժացել է վարկավորումը, ինչպես նաև մրցակցությունը <լավ> վարկառուների համար, ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ հատվածներում, և բացառված չէ, որ տարեվերջին նույնպես այդ միտումները կշարունակվեն: Կարծում եմ, որ ընթացիկ տարվա աշանը վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը զգալիորեն կաճի, բանկերն ավելի արագորեն կսկսեն ընդունել վարկավորման որոշումներ: Սակայն, մինչ այդ բանկերը պետք է առավելագույնին հասցնեն եկամուտները, ինչի համար հարկավոր է մեծացնել աշխատող ակտիվների բաժինը, ինչպես նաև ձևավորել դրանց օպտիմալ կառուցվածքը: Այս առումով իրացվելիության ավելցուկը չի հանդիսանում բալանսի օպտիմալ ցուցանիշ, քանի որ դրա հետևանքն է չստացված եկամուտը:

Պրոբլեմի արմատական լուծումը կարող է սփռված լինել միայն վարկավորման վերականգնման և <վատ> պարտքերի պրոբլեմի լուծման հարթության վրա: Առանց կորպորատիվ հատվածի և տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի բարելավման, իրացվելիության ավելցուկի հետ կապված իրավիճակը կարող է դեռ երկար ժամանակ պահպանվել: Իսկ բալանսային իրացվելիության օպտիմալ մակարդակ ապահովելու համար բանկերը պետք է գրագետ ձևով կառուցեն իրենց քաղաքականությունը, ինչպես ռեսուրսների ներգրավման, այնպես էլ վարկավորման առումով, փնտրելով շուկայի այնպիսի հատվածներ, որոնք նրանց թույլ կտան հաճախորդների միջոցները ներգրավել այնպիսի ժամկետներով ու այնպիսի գներով, որոնք կհամապատասխանեն նրանց վարկային քաղաքականությանը:

Մակրոտնտեսական ցուցանիշներով ինչպիսի՞ սպասելիքներ են ամրագրված բանկի 2011 թվականի ռազմավարական զարգացման ծրագրում:

Այս տարի սպասվում է, որ համաշխարհային տնտեսություը վերջնականապես կհաղթահարի ճգնաժամը: Հայաստանի հիմնական գրծընկեր-երկրներում ՀՆԱ սպասվող իրական աճը կկազմի` ԱՊՀ երկրներում` 4%, Ամերիկայում և ԵՄ երկրներում, համապատասխանաբար` 2.8% և 2.4%: Համաշխարհային տնտեսության առողջացումը դրական ազդեցություն կթողնի Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես, կմեծանան արտահանման ծավալները, մանավանդ վերամշակման արդյունաբերությունում և լեռնարդյունաբերության ոլորտում, ինչը կմեծացնի վարկերի նկատմամբ պահանջարկը և կբարելավի բանկի կորպորատիվ հաճախորդների ֆինանսական վիճակը: Այս տարի սպասվում է դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալների, ինչպես նաև բնակչության եկամուտների աճ, ինչն էլ իր հերթին դրականորեն կանդրադառնա բանկի մանրածախ բիզնեսի զարգացման վրա: Ընդհանրացնելով, կարելի է նշել, որ ՀՆԱ սպասվող 4-5% աճի այս տարին Հայաստանի տնտեսութան համար կդառնա նախկին հզորությունների վերականգնման տարի, ինչն էլ իր հերթին դրականորեն կազդի բանկային համակարգի, մասնավորապես, Արդշինինվեստբանկի գործունեության արդյունքների վրա:

Շնորհակալություն

Լիլիթ Ասլանյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
29.12.2025
RUB4.910.01
USD381.46-0.01
EUR448.71-0.43
GBP514.860.30
CAD278.58-0.23
JPY24.400.01
CNY54.450.01
CHF482.74-0.38