Երեքշաբթի, 2 Օգոստոսի 2011 18:40
Թանկարժեք մետաղները շարունակում են թանկանալ
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում պալադիումի 2.6%, ինչպես նաև ոսկու և արծաթի մոտ 1% թանկացումներով գրանցվել է թանկարժեք մետաղների գների 1% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի օգոստոսի 1-7-ը սահմանված գների, թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 18900.96 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.5%, արծաթի գինը` 471.43.68 դրամ աճելով 0.7%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20936.45 դրամ, ինչը 0.1% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9606.78 դրամ` աճելով 2.6%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 17.8%, արծաթի գինը` 39.1.6%, պլատինի գինը` 5%, պալադիումի գինը` 10%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 18%, իսկ միայն առաջին եռամսյակում` 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%: Առաջին եռամսյակում ոսկին և արծաթը թանկացել են 17.2%, իսկ պլատինը և պալադիումը` 2.2%: Իսկ երկրորդ եռամսյակում ոսկին թանկացել է 8.8%, պլատինը և պալադիումը`1.5%, իսկ արծաթն էժանացել է 1.6%: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 12.3%, հիմնականում արծաթի` 26.5% և ոսկու` 15.1% թանկացման հաշվին, իսկ պլատինը և պալադիումը թանկացել են 3-4%:
Ըստ միջազգային բորսանրի տվյալների, օգոստոսի 2-ին ոսկու գները մոտեցել են իրենց պատմական մաքսիմումին, ԱՄՆ դեֆոլտի կանխումից, ինչպես նաև Հարավային Կորեայի ԿԲ կողմից վերջին 13 տարիներին առաջին անգամ ոսկու գնումից հետո: Մոսկվայի ժամանակով Ժամը 14:30-ին ոսկու գինը եղել է 1.628,19 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց, իսկ ֆյուչերսների գինը հասել էր 1.631,10 դոլարի մեկ ունցիայի դիմաց: