Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2011 18:05
Հայաստանի բանկային համակարգը 2011 թվականի առաջին կիսամյակը եզրափակել է 21.3 մլն.դոլար շահույթով
Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերի համախառն եկամուտը 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 134.9 մլրդ.դրամ կամ 365.8 մլն.դոլար, իսկ ծախսերը կազմել են 110.7 մլրդ.դրամ կամ 300.2 մլն.դոլար: Արդյունքում, բանկային համակարգը 2011 թվականի առաջին կիսամյակը եզրափակել է 24.2 մլրդ.դրամ կամ 65.6 մլն.դոլար բալանսայի շահույթով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, առևտրային բանկերի միագումար զւտ շահույթը, հերթական եռամսյակի րդյունքներով կազմել է 19.3 մլրդ.դրամ կամ 52.3 մլն.դոլար:
Առևտրային բանկերի համախառն եկամուտների կազմւմ տկոսային եկամուտները առաջին կիսամյակում կազմել են 81.9 մլրդ.դրամ ¥222.2 մլն.դոլար¤ կամ 60.7%: Ոչ տկոսային եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամուտների կազմում հաշվետուժամանակահատվածում կազմել է 16.3% կամ 21.9 մլն.դրամ ¥59.5 մլն.դոլար¤: Համախառն ծախսերի կազմում տոկսային ծախսերը 2011 թվականի առաջին կիսամյակում կազմել են 33.3% կամ 36.9 մլրդ.դրամ կամ 100 մլն.դոլար, իսկ ոչ տոկոսային ծախսերը` 34.3% կամ 38 մլրդ.դրամ ¥103 մլն.դոլար¤:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գերծել է 21 առևտրային բանկ և 418 մասնաճյուղ ¥ապրիլի 1-ի 411-ի փոխարեն¤: