Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2011 10:35

ՀՀ Ավտոապահովագրողների Բյուրոն անց է կացրել ՙԱՊՊԱ ներդրման հարցերը ԼՂՀ-ում՚ թեմայով սեմինար


Արմինֆո. ՀՀ Ավտոապահովագրողների Բյուրոն անց է կացրել ՙԱՊՊԱ ներդրման հարցերը Լեռնային Ղարաբաղում՚ թեմայով սեմինար:

Ինչպես Ստեփանակերտից հաղորդել է ԱրմԻնֆո գործակալության սեփական թղթակիցը, սեմինարի ընթացքում նշվել է, որ Հայաստանում և ԼՂՀ-ում գործում են 8 ապահովագրական ընկերություններ, միավորելով ավելի քան 3600 գործակալների: 2011 թվականի առաջին կիսամյակում կնքվել է Պարտադիր ապահովագրության 349 հազար պայմանագիր: Ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 12 մլրդ.դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը` 1.9 մլրդ.դրամ, ընդ որում, ևս 677 մլն.դրամ գտնվում է կարգավորման փուլում:

Սեմինարի ընթացքում բարձրացվել է ԱՊՊԱ ոլորտում անբավարար տեղեկայնացվածության պրոբլեմը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մի շարք պատահարներից հետո ավտոսեփականատերերը չեն դիմել ապահովագրական կազմակերպություններին: Բյուրոյի մասնագետները նշել են, որ ԼՂՀ-ում, ինչպես նաև Հայաստանի մարզերում, ավտոսեփականատերերն ավելի քիչ են տեղեկայնացված, քան Երևանում, շատերը բավարար չափերով չեն պատկերացնում ԱՊՊԱ ֆունկցիաները: Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում ԱՊՊԱ ներդրվել է այս տարվա հունվարի 1-ից: Ապահովագրության ենթակա են շուրջ 20 հազար ավտոմեքենաներ: