Ուրբաթ, 5 Օգոստոսի 2011 14:07
ԱրմԻնֆո-ն սահմանել է Հայաստանի ամենաունիվերսալ բանկերին
Արմինֆո. Իր հիմնական ցուցանիշներով Ամերիաբանկն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում դարձել է Հայաստանի ամենաառաջատար բանկերի առաջատարը: Հայաստանի բանկային համակարգի վերլուծությունը, որն իր սեփական մեթոդաբանությամբ իրականացրել է ԱրմԻնֆո գործակալության ֆինանսական վերլուծությունների ծառայությունը, ցույց է տալիս, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Ամերիաբանկը բարելավել է ակտիվ և պասիվ գործառնությունների դիվերսիֆիկացիայի մակարդակը, բարձրանալով մեկ ևս դիրքով և գրավելով երրորդ հորիզոնականը: Ի դեպ, առաջին և երկրորդ հորիզնակաները մնացել են թափուր:
Չորրորդ տեղում է հայտնվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, հինգերորդ տեղն իրար մեջ կիսել են ACBA-Credit Agricole Bank-ը, HSBC Բանկ Հայաստանը և Արդշինինվեստբանկը, ընդ որում, միայն Արդշինինվեստբանկն է, որ տարեկան կտրվածքով կարողացել է մնալ հինգերորդ տեղում: Վեցերորդ տեղում է Հայբիզնեսբանկը: Յոթերորդ տեղը մնացել է թափուր: Նախորդ տարվա յոթերորդից ութերորդ տեղ է իջել Յունիաբնկը: Իններորդ տեղում է հայտնվել Կոնվերս Բանկը, իջնելով մեկ հորիզոնականով: Տասներորդ տեղում են`Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը և Արարատբանկը:
Տասնմեկերորդ տեղում են Ինեկոբանկը և Արցախբանկը: Տասներկուերորդ տեղում է Անելիք Բանկը, Տասներեքերորդն են`Հայէկոնոմբանկը և Մելլաթ Բանկը, իսկ տասնչորսերորդ տեղը մնացել է թափուր: Տասնհինգերորդ տեղում է Արմսվիսբանկը, տասնվեցերորդ տեղում` Պրոմեթեյ Բանկը և Byblos Bank Armenia-ն: Տասնյոթերորդ տեղում է Զարգացման Հայկական Բանկը, իսկ տասնութերորդ տեղում` ProCredit Bank-ը: Տասնիներորդ տեղը մնացել է թափուր: Քսաներորդ տեղում է ԲՏԱ Բանկը:
Հիշեցնենք, որ սկսած 2009 թվականի երկրորդ եռամսյակից, բանկային համակարգի վերլուծության ընթացքում, առևտրային բանկերի վերաբերյալ նախկինում կիրառված դիրքերից, այդ թվում, ընդհանուր կապիտալից, ակտիվներից, վարկային ընդհանուր ներդրումներից, տնտեսության վարկավորումից, պետպարտատոմսերում կատարված ներդրումներից, պարտավորություններից, ներգրավված միջոցներից, ինչպես նաև չբաշխված շահույթից բացի ընդգրկվել են նաև բանկերի` լորո- և նոստրո-հաշիվներով դիրքերը, ֆիզիկական անձանց վարկերը, ավանդներն ու ցպահանջ պարտավորությունները, ինչպես նաև ներգրավված և տեղաբաշխված միջբանկային ավանդներն ու վարկերը:
Գործակալությունն իր ուշադրությունը կենտրոնացնում է այն պարագայի վրա, որ տվյալ քանակական վերլուծությունը բացառապես ցույց է տալիս այս կամ բանկի ակտիվության աստիճանը բանկային գործունեության բոլոր հատվածենորում, և երբեք էլ չի խոսում բանկերի որակական ցուցանիշների մասին ու չի կարող հիմք հանդիսանալ ներդրումային որոշումներ կայացնելու համար: