Ուրբաթ, 5 Օգոստոսի 2011 17:17
ՙԱրձակուրդային՚ ավանդ ներդրած ավանդատուին Անելիք Բանկը խաղարկության շրջանակներում կապահովի դեպի Փարիզ ուղեգրով
Արմինֆո. 2011 թվականի օգոստոսի 5-ին ժամը 12:00-ին ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի նոր լխամասային գրասենյակում` Վարդանանց 13 հասցեում, Բանկի ավանդատուների մասնակցությամբ, տեղի է ունեցել ՙԱրձակուրդային՚ ավանդ ներդրած ավանդատուների միջև դեպի Փարիզ ուղեգրի խաղարկությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, խաղարկությանը մասնակցել են այն բոլոր ավանդատուները, ովքեր 2011 թվականի մայիսի 5-ից օգոստոսի 3-ը ՙԱրձակուրդային՚ ավանդ են ներդրել Անելիք Բանկում:
Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցել է թվով 485 ավանդատու: Պատահականության սկզբունքով ավանդատուներից մեկը թափանցիկ արկղի միջից ընտրել է երջանիկ հաղթողի համարը: Խաղարկության արդյունքում ուղեգիրը շահել է 92940000 պայմանագրի համարով ավանդատուն: Տեղում, լրատվամիջոցների և ավանդատուների ներկայությամբ, երջանիկ ավանդատուն հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է շահելու մասին:
Մրցանակը` 2 անձի համար ուղեգիր դեպի Փարիզ, տրամադրվել էր ՙլոբուս Տուրս՚ տուրիստական ընկերության կողմից, որն էլ հենց հաղթողին կհանձնի վերը նշված մրցանակը, հենց որ հաղթողը ներկայանա նշված ընկերություն:
ՙՑանկացած բանկի համար բնակչության վստահությունը բնորոշող ամենակարևոր ցուցանիշներից մեկը հանդիսանում է ավանդատուների թիվը: Այս տեսակետից Անելիք Բանկը հպարտանալու բավական մեծ տեղ ունի, քանի որ վերջին 1 տարվա ընթացքում ավանդատուների թիվն ավելացել է ավելի քան 75 %-ով, իսկ ֆիզ. անձանցից ներգրավված ավանդային պորտֆելը աճել է մոտ 70 %-ով` գրեթե 6 մլրդ դրամով: Կցանկանայի նաև նշել, որ 2011 թվականի սկզբից ավանդային պորտֆելն ավելացել է ավելի քան 3.3 մլրդ դրամով, իսկ ավանդատուների թիվը` 30 %-ով, որը մեզ շատ է ոգևորում: Նշված աճը պայմանավորված է ոչ միայն 2011 թվականի մայիսի 5-ից ներդրված ՙԱրձակուրդային՚ ավանդատեսակով, այլ նաև Բանկի ՙԱՊԱՀՈՎ՚, ՙԿՈՒՏԱԿԱՅԻՆ՚ և այլ տիպի ավանդատեսակներով, որոնց համար սահմանված է տարեկան մինչև 12.5% տոկոսադրույք: Մենք անչափ կարևորում ենք յուրաքանչյուր ավանդատուին և շնորհակալ ենք իրենց վստահության համար: Իսկ փոխադարձ վստահության կարևոր ցուցանիշ է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ Անելիք Բանկի բոլոր ավանդատեսակները, ունենալով բավական մրցակցային տոկոսադրույքներ, հնարավորություն են ընձեռում ավանդատուներին ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ՚, ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի ովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
ՙԱրձակուրդային՚ ավանդի հետ նման խաղարկությունները շարունակական են լինելու, ինչպես նաև նշեմ, որ Բանկի բոլոր ավանդատուները ստանում են նվեր` անվճար VISA կամ MASTERCARD տեսակի պլաստիկ քարտեր` առանց սպասարկման վճարների՚, - նշել է Անելիք Բանկի Զարգացման վարչության պետի տեղակալ Աննա Ղազարյանը: