Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2011 15:50
ՙՎՏԲ - Հայաստան բանկ՚ ՓԲԸ միջին բիզնեսի նեկայացուցիչներին առաջարկում է նոր` ՙՀասանելի՚ վարկատեսակ
Արմինֆո: ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ միջին բիզնեսի նեկայացուցիչներին առաջարկում է վարկավորման նոր տեսակ` վարկ ՙՀասանելի՚: Վարկավորման այդ տեսակը հասանելի կլինի միջին բիզնեսի այն իրավաբանական անձանց, որոնք ծավալում են բիզնես գործունեություն ՀՀ տարածքում 3 (երեք) ամիս և ավելի ժամանակահատվածում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, օգտվելով այս առաջարկից, միջին բիզնեսի ներկայացուցիչները ոչ միայն կարող են զարգացնել իրենց գործող բիզնեսը, այլ նաև ծավալել գործունեության նոր ուղղություններ:
ՙՆերկա պահին ՀՀ տարածքում գործող շատ բանկեր նպատակահարմար չեն համարում ֆինասնսավորել սկսնակ բիզնեսը, քանի որ նման գործարքները ունեն ռիսկայնության բարձր մակարդակ: Հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջարկը և ցանկանալով առավել զարգացնել Բանկի վարկատեսակները, մեր կողմից վերանայվել են միջին բիզնեսի հաճախորդների ֆինանսավորման պայմանները` ապահովելով առավել ճկուն և օպտիմալ մոտեցում: ՎՏԲ - Հայաստան բանկը միշտ պատրաստ է աջակցել միջին բիզնեսի ներկայացուցիչներին` ՀՀ տարածքում այդ հատվածի զարգացման նպատակով՚, - նշել է կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մ. Մամիկոնյանը:
Այս վարկատեսակի շրջանակներում ֆինանսավորումը կարելի է ստանալ առավելագույնս սեղմ ժամկետներում. վարկային հայտի ուսումնասիրությունը տևում է մինչև 7 օր; վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով մինչև 3 տարի մարման ժամկետով; վարկավորման տոկոսադրույքը սկսած տարեկան 12 տոկոսից; վարկի առավելագույն գումարը մինչև 1 մլն ԱՄՆ դոլար:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ: