Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2011 12:03
Հայաստանի վարկային ընկերությունների ակտիվները երկրորդ եռամսյակում 1,7 տոկոսով ավելացել են
Արմինֆո: Հայաստանի վարկային ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011 թվականի երկրորդ եռամսյակում ավելացել են 1,7 տոկոսով և կազմել 103.5 մլրդ դրամ կամ 280.6 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԿԲ մամուլի ծառայությունը:
ԿԲ տվյալներով, վարկային ընկերությունների միջոցնեի ծավալը բանկերի նոստրո-հաշիվներում 2011 թվականի երկրորդ եռամսյակում կրճատվել է 16,1 տոկոսով` մինչև 5.3 մլրդ դրամ (14.4 մլն դոլար): Բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող պահանջներն ավելացել են 9,1 տոկոսով` մինչև 27.4 մլրդ դրամ (74.4 մլն դոլար):
Վարկային ընկերությունների վարկային պորտֆելում վարկերի առավելագույն
ծավալը` 47.2 մլրդ դրամ (128.2 մլն դոլար) բաժին է ընկել ֆիզիկական անձանց վարկերին` երկրորդ եռամսյակում 7 տոկոս աճով: Իրավաբանական անձանաց վարկավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 0,1 տոկոսով` մինչև 12.8 մլրդ դրամ (34.7 մլն դոլար): Վարկային ընկերույթունների կողմից փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2.1 մլրդ դրամ (5.7 մլն դոլար)` 5,7 տոկոս եռամսյակային աճով: Կանխիկ դրամական միջոցները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 3 տոկոսով` մինչև հուլիսի 1-ը կազմելով 284.7 մլն դրամ (772 հազար դոլար): Լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների ծավալը երկրորդ եռամսյակում ավելացել է 2,9 տոկոսով` մինչև 4.7 մլրդ դրամ (12.8 մլն դոլար):
ԿԲ տվյալներով, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հաայաստանի տարածքում գորում էր 31 վարկային ընկերություն և 70 մասնաճյուղ: