Չորեքշաբթի, 3 Օգոստոսի 2011 18:05
Արդշինինվեստբանկը Intel Express համակարգի շրջանակներում իջեցրել է Հայաստանից ուղարկվող դրամական փոխանցումների սակագները
Արմինֆո. Արդշինինվեստբանկը իջեցրել է Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով Հայաստանից ուղարկվող դրամական փոխանցումների սակագները, մինչև 1,5%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, Intel Express համակարգի հետ Արդշինինվեստբանկը համագործակցում է 2009 թվականից` փոխանցումներ իրականացնելով հիմնականում Հայաստանից դեպի եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ:
Աղբյուրի համաձայն, այսօր Արդշինինվեստբանկը, հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում նաև MoneyGram, Contact, Migom, Բիստրայա Պոչտա, Զոլոտայա Կորոնա, RIA, Coinstar, Blizko միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:
Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, քարտային ծառայություններ, վարձավճարների ընդունում, հաշիվների սպասարկում, վարկերի տրամադրում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Բանկն արժանացել է Moody's-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:
Արդշինինվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ: