Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2011 18:22
Ցածր կանխավճարով ավտովարկ Յունիբանկից, ընդամենրը 11 տոկոս
Արմինֆո. Յունիբանկը գործարկել է ավտովարկավորման նոր ծրագիր, որի շրջանակներում HYUNDAI ELANTRA մակնիշի ավտոմեքենաները կարելի է ձեռք բերել հատուկ պայմաններով: Նոր վարկատեսակի առավելությունը ցածր կանխավճարն է, որը կազմում է ընդամենը 11%: Ավտովարկը տրամադրվում է մինչև 48 ամիս ժամկետով` 14% տարեկան տոկոսադրույքով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ավտովարկերը տրամադրվում են ցանկացած մակնիշի նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար, հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 75 հազար դոլար, վարկի ժամկետը` մինչև 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 13%-ից, կանխավճարը` սկսած 20%-ից: Բանկը թույլատրում է ավտովարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի հաստատման ժամկետը չի գերազանցում 2 աշխատանքային օրը:
Նշենք, որ Յունիբանկը ավտովարկավորման շուկայի առաջատարներից է և ակտիվ աշխատանքներ է տանում այս ուղղության զարգացման նպատակով: 2011թվականի հունիսի 31-ի դրությամբ Բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 5.5 մլրդ դրամ:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի բանկային համակարգի վերլուծության և Ռենկինգի, 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի վարկային պորտֆելում ավտովարկավվորման ծավալները կազմել են 6%: Ավտովարկավորման ծավլներով Յունիբանկը գտնվում է առաջատարների շարքում: Հայաստանի բանկային համակարգի ավտովարկավորման միագումար պորտֆելում Յունիբանկի բաժինը կազմում է 2%:
Նշենք, որ ավտովարկավորման շուկայում աշխատում են հայկական հմարյա բոլոր բանկերը: Ընդ որում, բանկերից մեծ մասի մոտ վարկավորման պայմանները հետևյալն են` մարման ժամկետը` 4 տարի, տարեկան տոկոսադրույքը` 14-18%, վազագույն կանխավճարը`25-30%: Հայաստանի բանկային համակարգում ավտովարկավորման ընդհանուր ծավլները հունիսի 30-ի դրությամբ գերազանցել են 24 մլրդ.դրամը: