Հինգշաբթի, 11 Օգոստոսի 2011 19:49
Վերաբացվեց Ամերիաբանկի նոր վերանորոգված ՙԿասկադ՚ մասնաճյուղը
Արմինֆո. Ամերիաբանկի ՙԿասկադ՚ մասնաճյուղը սույն թվականի օգոստոսի 10-ին իր հաճախորդներին է ներկայացել վերանորոգված, նոր կահավորմամբ և հագեցած ժամանակակից պահանջներին համապատասխան բանկային տեխնիկայով:
Դեղատան 6 հասցեում տեղակայված Ամերիաբանկի վերաբացված մասնաճյուղում ստեղծվել են բոլոր պայմանները, հաճախորդների սպասարկումն առավել բարձր մակարդակով և արագ իրականացնելու համար:
Աղբյուրի համաձայն, բանկն ակտիվ գործունեություն է ծավալում իր մասնաճյուղերի ցանցի ընդլայման ուղղությամբ, որի նպատակն է առավել մոտ լինել իր հաճախորդներին և ապահովել ունիվերսալ սպասարկում: Ներկայումս Բանկի մասնաճյուղերի թիվը 7-ն է, որոնցից 4-ը գտնվում են Երևան քաղաքում, 2-ը` ՀՀ մարզերում, իսկ 1-ը` ԼՂՀ-ում: Մինչև տարեվերջ Բանկն իր մասնաճյուղերի թիվը նախատեսում է հասցնել 10-ի: