Ուրբաթ, 12 Օգոստոսի 2011 15:48
ՎՏԲ-Հայաստան Բանկում նկատվում է «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներինե ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմումների նշանակալի հոսք
ԱրմԻնֆո: ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից 2011թ. տարեսկզբին «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներինե բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ:
Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, ծրագրի շրջանակներում նախատեսվում է Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 հասցեում (ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ) կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր, որի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականներին և Հայաստանի Հանրապետության երիտասարդ ստեղծագործողներին (գրողներ, նկարիչներ, թատերական գործիչներ): Սկսած 2011թ. մարտից Բանկը սկսել է տրամադրել հիփոթեքային նշված ծրագրի շրջանակներում, և ներկա դրությամբ նակտվում է դիմումների զգալի հոսք:
ՎՏԲ-Հայաստան բանկում դիմումներն ուսւոմնասիրվում են ծրագրի մասնակիցների ցուցակով, որը հաստատել է «ԵՊՀ շրջանավարտների միավորումե Հասարակական կազմակերպությունը:
Համաձայնագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր հետևյալ պայմաններով` մարման ժամկետը`10-ից 20 տարի; տարեկան տոկոսասդրույքը` մինչև 9.5%; նվազագույն կանխավճարը` սկսած 20%-ից; որպես գրավ` կառուցվող անշարժ գույքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ծրագրի շահառուներին իր կողմից սահմանված պայմաններով առաջարկում է նաև կուտակային ավանդների ծառայություններ, որը թույլ կտա շահառուի վարկունակության գնահատման ժամանակ հաշվի առնել նաև վերջինիս կողմից ավանդային հաշվին կատարված վճարումների պատմությունը:
«Հիփոթեքային վարկը «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներինե ծրագրի շրջանակներում ունի բավականին մեծ պահանջարկ ազգաբնակչության շրջանում, որի մասին վկայում է հենց հաճախորդների դիմումների քանակը: Տվյալ պահին Բանկն ընդունում է վարկի տրամադրման նախնական որոշումներ, և չնայած նրան, որ վարկը տրամադրվելու է շենքի 20% կառուցապատման ժամանակ, Բանկն արդեն հաստատել է մի շարք դիմումներե,- նշել է Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը: