Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2011 17:18
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2011 թվականի մայիսին կրճատվել են 3.3 տոկոսով
ԱրմԻնֆո: Հայաստանի համախառն արտաքին պահուստները 2011 թվականի մայիսին, ապրիլի համեմատ պակասել են 3.3 տոկոսով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` 8.5 տոկոսով, կազմելով 1707.5 մլն.դոլար: Այս մասին է նշվում ՀՀ Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ:
Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը կրճատվել են 26.6 տոկոսով, իսկ 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` 40 տոկոսով, կազմելով 20.1 մլն.դոլար: Հաշվետու ժամանակահատվածում արտարժույթային ակտիվները պակասել են 3 տոկոսով, իսկ 2010 թվաիանի դեկտեմբերի համեմատ` 8 տոկոսով, կազմելով 1687 մլն.դոլար:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: