Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2011 13:13
ՙՀայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի վարկային պորտֆելը 2011 թվականի առաջին կիսամյակում կազմել է 34.8 մլն դրամ
Արմինֆո: ՙՀայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի վարկային պորտֆելը 2011 թվականի առաջին կիսամյակում կազմել է 34.8 մլն դրամ:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ՙՀայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամում, տվյալ ծրագրի շրջանակում առաջին կիսամյակում ՓՄՁ 4 սուբյեկտների տրամադրվել են 20.5 մլն դրամի վարկային երաշխիքներ, իսկ այդ սուբյեկտների վարկային պարտավորությունների ընդհանուր չափը կազմել է 40.7 մլն դրամ (ներառյալ տոկոսային վճարումները):
Աղբյուրի համաձայն, ծրագրի շրջանակում վարկերի տարեկան միջին տոկոսադրույքը կազմում է 15 տոկոս, վարկի միջին չափը` 8.7 մլն դրամ, իսկ վարկային երաշխիքները` 5.1 մլն դրամ: ՙՀայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի վարկային երաշխիքների ծրագիրն իրականացվում է 8 առևտրային բանկերի` ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՚, ՙԱնելիք բանկի՚, ՙԱրդշինինվեստբանկի՚, ՙՅունիբանկի՚, ՙԻնեկոբանկի՚, ՙՎՏԲ-Հայաստան բանկի՚, ՙՀայբիզնեսբանկի՚, ՙԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ՚-ի միջոցով:
Առաջին կիսամյակում ՙՀայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամն, ընդհանուր առմամբ, աջակցություն է տրամադրել1987 սկսնակ և գործող սուբյեկտների: Վարկավորմանն ու վարկային երաշխիքների տրամադրմանը զուգընթաց ՙՀայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամի աջակցությունը ենթադրում է խորհրդատվությունների տրամադրում փոքր և միջին ձեռներեցության սուբյեկտների ապրանքների և ծառայությունների առաջ մղման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով: Աջակցության առյուծի բաժինը պատկանում է Հայաստանի մարզերին, առավելապես` սահմանամերձ գյուղերին` 84,6 տոկոս, իսկ Երևանին` 15,4 տոկոս:
ՙՀայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն՚ հիմնադրամը վարկային երաշխիքներ է սկսել տրամադրել 2004 թվականից, 2011 թվականի առաջին կիսամյակի վերջում ապահովելով 2.85 մլրդ դրամի վարկային պորտֆել` ՓՄՁ 374 սուբյեկտների 1.55 մլրդ դրամի վարկային երաշխիքներ տրամաադրելու հաշվին: Այդ սուբյեկտների վարկային պարտավորությունները, ընդհանուր առմամբ, կազմել են 3.55 մլրդ դրամ: