Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2011 12:19
2011 թվականին Հայաստանում ակնկալվում է 4.7%-5.5% տնտեսական աճ, իսկ 2012 թվականին` 3.3%-4.6%
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2011 թվականի երկրորդ կիսամյակի տնտեսական զարգացման կանխատեսումները վերանայվել են դեպի աճի կողմը` 4.7-5.5%, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակի համար` 3.3-4.6%: Համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի 2011 թվականի երրորդ եռամսյակի դրամա-վարկային քաղաքականության, դա պայմանավորված է 2011 թվականի առաջին կիսամյակի համեմատ համաշխարհային պահանջարկի ավելի զգալի աճով, ինչպես նաև տնտեսական հեռանկարների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների սպասումների բարելավման պայմաններում ներդրումային մթնոլորտի ներգրավվածության աստիճանի փուլային վերականգնումով, և կանխատեսվող տնտեսական աճի ավելի բարձր ռիսկերի  ձևավորումով:
Արդյունաբերության հատվածում սպասվում է ավելացված արժեքի 8.3-10.3% աճ, շինարարության ոլորտում` 0.6-2.6%, իսկ 2012 թվականին` 2.2-4.2%: Ծառայությունների ոլորտում 2011 թվականի համար կանխատեսվում է ավելացված արժեքի 3-5% աճ, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակի համար` 2.2-4.2%, գյուղատնտեսության ոլորտում`  6.1-8.1%, իսկ 2012 թվականի համար` 6.8%:
Նշենք, որ ԿԲ նախորդ կանխատեսումը 2011 թվականի համար տնտեսական աճը նախատեսում էր 4.1-5.7% սահմաններում ¥30% հավանականությամբ¤, ինչպես նաև` 2.3-8.9% աճ ¥90% հավանականությամբ¤: Ընդ որում, 30%-նոց տնտեսական աճը 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 3.6-4.4% սահմաներում, հունվար-սեպտեմբերին` 4.1-5.2% , իսկ 90% հավանականությամբ տնտեսական աճն սպասվում էր, համապատասխանաբար` 2.7-6% և 2.7-7.7% սահմաններում: Մասնավորապես, արդյունաբերության հատվածում 2011 թվականին սպասվում է ավելացված արժեքի 6-8% աճ, շինարարության հատվածում` 2-4% աճ, ծառայությունների ոլորտում` 3.5-5.5%, գյուղատնտեսության ոլորտում` 7-9% աճ: