Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2011 14:04
Վնասները ծածկելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկին կտրամադրվի 77.513 մլրդ.դրամի պետական մուրհակ
Արմինֆո. 2010 թվականի Կուտակված վնասները ծածկելու նպատակով ՀՀ Կառավարության կողմից Կենտրոնական բանկին կտրամադրվի 77.513 մլրդ.դրամ անվանական արժեքով սովորական, անտոկոս պետական ցպահանջ մուրհակ, նախկինում տրամադրված 55.644 մլրդ.դրամի մուրհակի փոխարեն: Այս մասին որոշումը կայացվել է ՀՀ Կառավարության այսօրվա նիստում:
Ներկայացնելով նախագիծը, ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը նշել է, որ որոշումն ընդունվել է, ելնելով ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասներից, որոնք գոյացել են 2010 թվականի ֆինանսական գործունեության արդյունքում:
Հիշեցնոնք, որ ՀՀ Կենտրոնական բանկի կուտակված վնասը 2010 թվականին աճել է 88.6%-ով, 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 123.3 մլրդ.դրամ կամ 339.6 մլն.դոլար: