Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2011 19:36
ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցում է Համահայկական հոբելյանական 5-րդ խաղերի անցկացմանը Հայաստանում
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան բանկե ՓԲԸ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Համահայկական հոբելյանական 5-րդ խաղերի անցկացմանը Հայաստանում: Խաղերը կանցկացվեն օգոստոսի 13-ից 21-ը Երևանում, որտեղ կմասնակցեն հայ մարզիկները ողջ աշխարհից: Համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը կայացել է 2011թ. օգոստոսի 2-ին անձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ-Հայաստան բանկը մեծ նշանակություն է տալիս այնպիսի միջոցառումների անցկացմանը, ինչպիսին Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միավորումն է: Խաղերին կմասնակցեն ավելի քան 3000 մարզիկներ 34 երկրներից: Ողջունելով նմանատիպ միջոցառումները ՎՏԲ-Հայաստան բանկը հուսով է, որ Համահայկական խաղերը ոչ միայն կշարունակվեն, այլ ժամանակի ընթացքում առավել կընդլայնվեն: Ողջունելով նկման միջոցառումները, ՎՏԲ-Հայաստան բանկը հաջողություններ է ցանկացել բոլոր մարզիկներին, մաղթելով բազում հաղթանակներ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին£ ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը£ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ£ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ£