Ուրբաթ, 19 Օգոստոսի 2011 16:38
Հայաստանում արժեթղթերի առաջնային և միջբանկային շուկաներում եկամտաբերությունը փոփոխվել է տարբեր ուղղություններով
Արմինֆո. Հայաստանում արժեթղթերի առաջնային և միջբանկային շուկաներում եկամտաբերությունը փոփոխվել է տարբեր ուղղություններով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ռեպո-պայմանագրերի շուկայում պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը հուլիսին աճել է 0.38 տոկոսային կետով, մինչև 10.57%, իսկ միջբանկային ռեպո-ճշուկայում` 0.31 տոկոսային կետով, մինչև 9.91%: Սակայն, առաջնային շուկայում 1 տարի շրջանառությամբ պետպարտատոմսերի միջին եկմտաբերությունը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.93 տոկոսային կետով, մինչև 8.69%:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի շուկայում հուլիսին գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 2.36% ռեվալվացիա, մինչև 366 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ`3.01%, մինչև 523.52 դրամ/դոլար, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 1.83%, մինչև 13.15 դրամ/ռուբլի:
Նշենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ Կենտրոնական բանկը հերթական անգամ պահպանեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5% մակարդակի վրա, ինչի հետևանքով չեն փոփոխվել նաև լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների տոկոսադրույքները, համապատասխանաբար պահպանվելով`11.5% և 5.5% մակարդակների վրա: