Ուրբաթ, 19 Օգոստոսի 2011 17:00
Հայաստանում դրամային ավանդների զգալի աճի և արտարժույթով ավանդների կրճատման պայմաներում շարունակվում է նվազել դոլարիզացիայի մակարդակը
Արմինֆո. Հայաստանում դրամային ավանդների զգալի աճի և արտարժույթով ավանդների կրճատման պայմաներում շարունակվում է նվազել դոլարիզացիայի մակարդակը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու ամսում կանխիկ միջոցների շրջանառության 5.7% և դրամային ավանդների 8.8% աճի շնորհիվ դրամական զանգվածն աճել է 3.3%:
Աղբյուրի համաձայն, երկրի տնտեսությունում ներդրումների ծավալները 2011 թվականի հուլիսին աճել է 0.5%:
ՀՀ Կենտրոնական բանկի Խորհուրդն ընդգծել է, դրամավարկային ցուցանիշների հուլիսյան միտումները հիմնականում համապատասխանել են ԿԲ երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով ամրագրված կանխատեսումներին:
Ըստ Հ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, 2011 թվականի հունիսին դրամական զանգվածը մեծացել է 2%, առաջին կիսամյակում` 6.1%, հուլիսի 1-ին կազմելով 967.3 մլրդ.դրամ կամ 2.6 մլրդ.դոլար: Դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալը հունիսին աճել է 2.7%, հուլիսի 1-ին կազմելով 30.18 մլրդ.դրամ: Դրամային ավանդների բաժինը կազմել է դրամական զանգվածի ընդհանուր ծավալի 24.7%-ը, իսկ արտարժույթով ավանդների բաժինը` 44%: