Շաբաթ, 20 Օգոստոսի 2011 16:27
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերն աճել են 2 անգամ, իսկ դրամային վարկերը կրճատվել 4%-ով
Արմինֆո. Օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.3 մլրդ դրամ (շաբաթվա անկումը կազմել է 4%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 54.2 մլն. ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 2 անգամ): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի օգոստոսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76.367 մլն. ԱՄՆ դոլար 366.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 84.143 մլն. ԱՄՆ դոլար 367.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1.150 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥20% շաբաթական աճով¤ 366.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 15.4 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք (շաբաթվա անկումը`24.7%) 366.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է օգոստոսի 19-ին` 6.4 մլն. դոլար և օգոստոսի 17-ին` 5.3 մլն.դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: