Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2011 14:38
Յունիբանկը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում է
Արմինֆո. 2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկի շահույթն ավելացել է ավելի քան հինգ անգամ և կազմել 1 մլրդ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից, Յունիբանկն, ըստ ԱրմԻնֆո գործակալության առևտրային բանկերի ռենքինգի տվյալների, արձանագրել է շահույթի ամենամեծ աճը ՀՀ բանկային համակարգում: Բանկի ընդհանուր եկամուտը 2011թ.-ի առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 7,7 մլրդ դրամ:
Ֆինանսական արդյունքի նշանակալի աճը հաստատում է Բանկի զարգացման ռազմավարության բարձր արդյունավետությունը, որի հիմնական ուղղություններն են մանրածախ բիզնեսը և աջակցությունը փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Յունիբանկի ակտիվները 2011 թվականի հունիսի 30-ին կազմել են 112,9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` 74,8 մլրդ դրամ: Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80,3 մլրդ դրամ, որը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի լավագույն ցուցանիշը:
Ռենքինգի համաձայն, Յունիբանկն ապահովել է դրամական միջոցների զուտ հոսքի ամենաբարձր մակարդակը` 7,4 մլրդ դրամ: Դրամական միջոցների ծավալը Բանկում տարեկան կտրվածքով աճել է 90,6 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել նաև արտարժութային գործարքներից ստացված զուտ շահույթի մակարդակով` ավելի քան 696 մլն դրամ:
2011 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, Յունիբանկը պետական բյուջե է փոխանցել 872 մլն դրամի հարկեր և այդ ցուցանիշով Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 45-րդ տեղը:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի բանկային համակարգի վերլուծության և Ռենքինգի, 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են 112.9 մլրդ.դրամ, վարկային պորտֆելը` 74.8 մլրդ.դրամ, որի կազմում տնտեսության վարկավորման ծավալները կազմել են 65%, ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները` 32%: Ըստ ոլորտների, Յունիբանկի վարկային պորտֆելը կենտրոնացած է առևտրի ոլորտի, արդյունաբերության հատվածի և սպառողական վարկավորման ¥հիմնականում հիփոթեք, տարաժամկետ վճարումով պայմանագրեր, վարկային գծեր¤:
Ժամկետային ավանդների ծավալը կազմել է 80.3 մլրդ.դրամ, ինչը հանդիսանում է լավագույն ցւցանիշը ՀՀ Բանկային համակարգում: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդների բաժինը կազմում է 83%: Յունիբանկի ժամկետային ավանդների պորտֆելը մեկ տարում աճել է 28%, իսկ միայն 2011 թվականի երկրորդ եռամսյակում` 15.5%: Բանկի ժամկետային ավանդների կազմում զգալիորեն գերազանցում են ֆիզիկական անձանց միջոցները, տարվա կտրվածքով ավելանալոգվ` 18%:
Ըստ Ռենքինգի տվյալների, Յունիբանկն ապահովել է դրամական միջոցների մաքուր հոսքի բարձրագույն դրական մակարդակը` 7.4 մլրդ.դրամ: Բանկի դրամական միջոցների ծավալը տարվա կտրվածքով աճել է 90.6%:
Ըստ 2011 թվականի առաջին կիսամյակի տվյալնրի, Յունիբանկը բյուջեին է փոխանցել 872 մլն.դրամ ծավալով հարկեր: Այս ցուցանիշով Յունիբանկը երկրի 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 45 տեղը: