Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2011 12:12
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2011 թվականի հուլիսին կրճատվել է 6,8 %` կազմելով 195.4 մլն դոլար
Արմինֆո: 2011 թվականի հուլիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը հունիսի համեմատ կրճատվել է 7,5%-ով, իսկ 2010 թվականի հուլիսի համեմատ ավելացել է 3,5%-ով` կազմելով 149.9 մլրդ դրամ (408 մլն դոլար): Ընդ որում արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2011 թվականի հուլիսին հունիսի համեմատ կրճատվել է 6,8 % և կազմել 195.4 մլն դոլար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արտաքին առևտրի շրջանառության կառույցում արտահանման ծավալը հուլիսին կազմել է 39 մլրդ դրամ (106.3 մլն դոլար), հունիսի համեմատ կրճատվելով 8,1%-ով, իսկ 2010 թվականի հուլիսի համեմատ` 33%-ով: Ներմուծման ծավալը հուլիսին կազմել է 110.9 մլրդ դրամ (301.7 մլն դոլար)` հունիսի համեմատ նվազելով 7,3%-ով, իսկ 2010 թվականի հուլիսի համեմատ` 4%-ով:
2011 թվականի հուլիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 367 դրամ1 դոլարի դիմաց: