Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2011 14:01

2011 թվականի հուլիսին Հայաստանում 43,2 %-ով ավելացել են դրամական փոխանցումները քարտից քարտ


Արմինֆո: 2011 թվականի հուլիսին Հայաստանում քարտից քարտ դրամական փոխանցումների ծավալը 2010 թվականի հուլիսի համեմատ ավելացել է 43,2%-ով` կազմելով 388.1 մլն դրամ, իսկ տվյալ գործարքների քանակն ավելացել է 52%-ով` մինչև 4489 փոխանցում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card-ից, ընթացիկ տարվա հուլիսին ինտերնետային վճարումների ծավալը նախորդ տարվա հուլիսի համեմատ (տարեկան կտրվածքով) կրճատվել է 42,7%-ով և կազմել 178 մլն դրամ` ինտերնետային վճարումների քանակի 69,8% կամ մինչև 41831 գործարք աճի պայմաններում:

Միևնույն ժամանակ բանկոմատների միջոցով անկանխիկ վճարումները 2011 թվականի հուլիսին տարեկան կտրվածքով ավելացել են 90,1%-ով` մինչև 14.4 մլն դրամ, այդ գործառնությունների քանակն ավելացել է ավելի քան 4 անգամ` մինչև 12970: