Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2011 18:30
Հայաստանի ապահովագրողները 2010 թվականի առաջին եռամսյակում հավաքագրել են 12.8 մլրդ.դրամ ծավալով ապահովագրական պրեմիաներ
ԱրմԻնֆո. Հայաստանի 9 ապահովագրական ընկերությունների կողմից 2010 թվականի առաջին եռամսյակում հավաքագրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 12.787 մլրդ.դրամ կամ 34.6 մլն.դոլար: Ապահովագրական պրեմիաների կազմում կորպորատիվ հաճախորդների բաժինը կազմել է 23.2%, կամ 2.9 մլրդ.դրամ, իսկ մանրածախի բաժինը` 76.8% կամ 9.8 մլրդ.դրամ:
ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի տվյալների համաձայն, ապահովագրական պրեմիաների ծավալները 2011 թվականի առաջին եռամսյակում աճել են 58.4%, իսկ տարվա կտրվածքով` 6.7 անգամ ¥հիմնականում ԱՊՊԱ հաշվին¤: Հավաքագրված պրեմիաների ծավալներով առաջատարներն են` ՙՌոսգոսստրախ Արմենիա՚` 4.1 մլն.դրամ, ՙԻՆՈ Արմենիա՚` 2.5 մլրդ.դրամ, և ՙՌԵՍՈ՚` 1.7 մլրդ.դրամ, ՙՆաիրի Ինշուրանս՚` 1.4 մլրդ.դրամ ապահովագրական ընկերությունները:
Այսպիսով, առաջին եռամսյակում 4 ապահովագրական ընկերություններ հավաքագրել են պրեմիաների ընդհանուր ծավալների 76%-ը, իսկ մնացած 24%-ը բաշխվել է ՙԿասկադ Ինշուրանս՚` 991.6 մլն.դրամ, ՙարանտ Լիմենս՚` 888.7 մլն.դրամ, ՙՌասկո՚ 660 մլն.դրամ և ՙՍիլ Ինշուրանս՚` 509.6 մլն.դրամ ընկերությունների միջև:
Բոլոր ապահովագրողների պրտֆելներում միասին ԱՊՊԱ բաժինը կազմել է 86% կամ 11.022 մլրդ.դրամ, որտեղ առաջատարներն է ՙՌոսգոսստրախ Արմենա՚ ընկերությունը: Երկրորդ տեղում է բժշկական ապահովագրությունը, որի գծով ապահովագրական պրեմիաների ծավալն առաջին եռամսյակում կազմել է 637.5 մլն.դրամ կան ընդհանուր պրեմիաների 5%-ը, որտեղ առաջատարը ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությունն է: ույքային ապահովագրության պրեմիաների ծավալներն առաջին եռամսյակում կազմել են 396.6 մլն. դրամ, կամ 3.1%: Այստեղ նույնպես առաջատարը ՙԻՆՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունն է, որը ատաջատարն է նաև ԿԱՍԿՈ-ի հատվածում, որտեղ հավաքագրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 160.8 մլն.դրամ:
2011 թվականի առաջին եռամսյակում իրականացված ապահովագրական հատուցումների ծավալների կազմում ԱՊՊԱ բաժինը կազմել է 57% կամ 722.6 մլն.դրամ: Իսկ հատուցումների ընդհանուր ծավալն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1.272 մլրդ.դրամ, տարվա կտրվածքով աճելով ավելի քան 3 անգամ, իսկ առաջին եռամսյակում կրճատվելով 26.4%: Այստեղ առաջատարներն են` ՙՌոսգոսստրախ Արմենիա՚` 369.4 մլն.դրամ, ՙԻՆՈ Արմենիա՚` 327.6 մլն.դրամ և ՙՌԵՍՈ՚` 134.1 մլն.դրամ ապահովագրական ընկերությունները:
Եռամսյակի արդյունքներով Հայաստանի ապահովագրղները գրանցել են 9686 ապահովագրական պատահար, որից 5435-ը տեղի է ունեցել բժշկական ապահովագրության գծով: ԱՊՊԱ գծով այդ ցուցանիշը կազմել է 3714 պատահար, կամ պատահարների ընդհանուր թվի 38.3%-ը: ԿԱՍԿՈ գծեվ պատահարների թիվը կազմել է 351: Ապահովագրական պատահարների քանակով չորրորդ տեղում է տուրիստական ապահովագրությունը` 113 պատահար, իսկ դժբախտ դեպքերից ապահովագրությունը 30 պատահարով զբաղեցրել է 5-րդ տեղը: Ամենաքիչ թվով`ընդհամենը 1 պատահար, գրանցվել է ֆինանսական վնասների պատճառման գծով:
Բոլոր ապահովագրողների պորֆելում գերակշռել է մանրածախ ապահովագրությունը, ընդ որում, ՌԵՍՈ-ի պորտֆելում այն կազմել է 98.7%, ինչն առավելագույն ցուցանիշն է Հայաստանի ապահովագրական շուկայում, իսկ կորպորատիվ ապահովագրության առաջատարը ՙարանտ ԼԻմենս՚ ընկերությունն է, որի պրտֆելում այն կազմել է 43.4%:
Նշենք, որ 2010 թվականին Հայաստանի ապահովագրական շուկան լքել են` ՙԼոնդոն-Երևան՚ ընկերությունը, որի պերտֆելը համարյա ամբողջությամբ փոխանցվել է ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ընկերությանը, ՙԱլֆա Ինշուրանսը՚, որը նույնպես պորտֆելը փոխանցել է ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ընկերությանը, իսկ ՙրիար՚ ապահովագրական ընկերությունը շուկայից դուրս գալով իր պորտֆելը փոխանցել է ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերությանը: 2011 թվականի ապրիլից ապահովագրական շուկան լքել է նաև ՙԱյ Էս Ջի՚ ապահովագրական ընկերությունը, ապահովագրական պորտֆելը փոխանցելով ՙՌասկո՚ ապահովագրական ընկերությանը: