Երեքշաբթի, 23 Օգոստոսի 2011 14:49
ՙԿասկադ Ինշուրանս՚-ը գործարկել է նոր տուր-պրոդուկտ
Արմինֆո. ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը հայտարարել է տուրիստական նոր պրոդուկտի` ներքին տուրիզմի ապահովագրության գործարկման մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մարկետինգի ծառայությունից, նոր պրոդուկտով հատուցվում են դժբախտ պատահարների կամ անսպասելի հիվանդությունների հետևանքով առաջացած բժշկական օգնության ծախսերը, այդ թվում, բժշկական հաստատությունում տեղավորելը և իսկ մահվան դեպքում`մարմինը հայրենիք տեղափոխելը:
Ըստ ընկերության տվյալների, ապահովագրական պոլիսի արժեքը, կապված ապահովագրական գումարից, սկսվում է օրական 540 դրամից, ապահովագրական ծածկույթ ապահովելով Հայստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում, ընդ որում, մինչև 70 տարեկան քաղաքացիների համար: