Երեքշաբթի, 23 Օգոստոսի 2011 15:30
Credit Bank-ը մեծացրել է իր բաժինը Անելիք Բանկի կապիտալում, մինչև 69.5%
Արմինֆո. Լիբանանյան Credit Bank-ը մեծացրել է ՙԱնելիք Բանկի՚ կապիտալում իր բաժինը` 51%-ից մինչև 69.5%, Արթուր Առաքելյանի (12.25%) և Արմեն Ղազարյանի (6.25) բաժնետոմսերի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է Հայսատանում Credit Bank-ի գրասենյակի ղեկավար Ստեփան Մելիքյանը, գործարքի արդյունքում Արմեն Ղազարյանի բաժինը նվազել է, կազմելով 6%, նշել է նա, հավելելով նաև, որ այժմ Ա.Ղազարյանը չի հանդիսանում ՙԱնելիք ՌՈՒ՚-ի Վարչության նախագահը, իսկ այդ պաշտնը ժամանակավորապես զբաղեցրել է Ալեքսանդր Վորոնինը: ՙԴա չի անդրադառնա Անելիք ՌՈՒ-ի գործունեության վրա: Հակառակը, մենք ջանքեր կգործադրենք այդ համակարգի աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ, այդ թվում նաև արաբական երկրներում՚,-ասել է Ս.Մելիքյանը: Միաժամանակ նա նշել է, որ ձեռք բերելով նշված փաթեթը Credit Bank-ը չի նախատեսում դառնալ Անելիք Բանկի միանձնյա բաժնետերը: