Երեքշաբթի, 23 Օգոստոսի 2011 17:25
Հայաստանի բանկային համակարգի ROE-ն 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով աճել է 6.35%, իսկ ROA-ն` մինչև 1.24%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կապիտալի եկամտաբերության մակարդակը ¥ROE¤ 2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 6.35%, տարվա կտրվածքով աճելով 0.97%: Իսկ ակտիվների շահութաբերության մակարդակը ¥ROA¤ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1.24%, տարվա կտրվածքով աճելով 0.11%: 2009 թվականի համեմատ բանկային համակարգի ROE-ն աճել է 4.48%, իսկ ROA-ն` 0.84%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի ռենկինգի, 2011 թվականի առաջին կիսամյակում ROE և ROA ցուցանիշների աննշան բարելավումը պայմանավորված է 7 բանկերի կողմից արտարժույթի վերագնահատման դրական սալդոյի քառապատիկ աճով, իսկ մնացած 14 բանկերում բալանսի այդ հդվածը գրանցվել է բացասական մակարդակի վրա, որը, այնուամենայնիվ, զգալիորեն փոքր է, նախորդ տարվա հեմամատ և 23 անգամ փոքր է 2009 թվականի համեմատ: երբ դրամի մարտյան կտրուկ դեվալվացիայի, ինչպես նաև ճգնաժամային երևույթների  արդյունքում վերագնահատման սալդոն էապես բացասական էր: 
ROE մակարդակվ առաջատարներն են` ՎՏԲ-Հայաստան Բանկը` 10.91%, HSBC Բանկ Հայաստանը`10.35%, Արցախբանկը` 9.93%, Արարատբանկը` 9.92% և Ինեկոբանկը` 9.28%: Իսկ ROA գծով առաջատարներն են` ԲՏԱ Բանկը` 2.63%, Ինկոբանկը`1.87%, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 1.82%, HSBC Բանկ Հայաստանը` 1.80% և ACBA-Credit Agricole Bank-ը` 1.72%:
Առևտրային բանկերի միագումար ընդհանուր կապիտալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 15.8%, իսկ միայն առաջին կիսամյակում` 6.7%, հասնելով 352.5 մլրդ.դրամի կամ 955.5 մլն.դոլարի: Միագումար ակտիվնրը տարվա կտրվածքով աճել են 28.7%, միայն առաջին կիսամյակում` 12.5%, հունիսի 30-ին հասնելով 1.8 տրլն դրամի կամ 4.8 մլրդ. դոլարի: Միագումար չբաշխված շահույթը առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 21.2 մլրդ.դրամ կամ 57.6 մլն.դոլար, տարվա կտրվածքով աճելով 39.3%-ով:
Ընդհանուր կապիտալ չափերով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Bank – 42.1 մլրդ.դրամ, Ամերիաբանկ` 32.3 մլրդ.դրամ, Արշինինվեստբանկ` 31.1 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկ` 28.6 մլրդ.դրամ և HSBC Բանկ Հայաստանը` 27.2 մլրդ.դրամ: Ակտիվների չափերով առաջատարներն են` ACBA-Credit Agricole Bank – 3192.7 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 155.2 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 151.9 մլրդ.դրամ և Հայբիզնեսբանկը` 143.7 մլրդ.դրամ: Չբաշխված շահույթի մակարդակով 2011 թվականի առաջին կիսամյակում առաջատարների հնգյակում են` ACBA-Credit Agricole Bank` 3.0 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը` 2.8 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 2.6 մլրդ. դրամ, Արդշինինվեստբանկը` 1.9 մլրդ.դրամ և Ամերիաբանկը` 1.6 մլրդ.դրամ: