Շաբաթ, 20 Օգոստոսի 2011 14:44
Ավտովարկը դարձել է առավել հասանելի` Յունիբանկը նվազեցրել է ավտոմեքենայի ձեռք բերման կանխավճարի չափը մինչև 20%
Արմինֆո: Յունիբանկը բարելավել է ավտոմեքենաների ձեռք բերման նպատակով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի պայմանները` նվազեցնելով կանխավճարի չափը մինչև 20%-ի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ավտովարկը տրամադրվում է 42 ամիս ժամկետով և 15% տարեկան տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կազմում է 7 մլն դրամ: Բանկը թույլատրում է ավտովարկի վաղաժամկետ մարում առանց սահմանափակումների: Վարկային հայտերի հաստատման ժամկետը չի գերազանցում 2 աշխատանքային օրը:
Կանխավճարի չափի նվազեցումը Յունիբանկի ավտովարկերը դարձնում է հաճախորդների համար ավելի շահավետ և մատչելի: Բանկի կողմից առաջարկվող ավտովարկերը մեծ մասսայականություն են վայելում, ինչի շնորհիվ Յունիբանկը հանդիսանում է այդ ոլորտի առաջատարներից մեկը: 30.06.11թ. դրությամբ Բանկի ավտովարկերի պորտֆելը կազմել է 5,5 մլրդ դրամ: Առավել պահանջված է Յունիբանկի ավտովարկավորման նոր ծրագիրը, որի շրջանակներում HYUNDAI ELANTRA մակնիշի ավտոմեքենաները կարելի է ձեռք բերել արտոնյալ պայմաններով: Ավտոմեքենայի ձեռք բերման կանխավճարը կազմում է ընդամենը 11%, տարեկան տոկոսադրույքը` 14%, վարկի մարման ժամկետը` մինչև 48 ամիս:
Հիշեցնենք, որ Յունիբանկն ավտովարկեր է տրամադրում նաև ԱՄՆ դոլարով: Ավտովարկերը տրամադրվում են ցանկացած մակնիշի նոր ավտոմեքենաների ձեռք բերման համար, հետևյալ պայմաններով` վարկի գումարը` մինչև 75 հազար դոլար, վարկի ժամկետը` մինչև 48 ամիս, տարեկան տոկոսադրույքը` սկսած 13%-ից, կանխավճարը` սկսած 20%-ից:
ԱրմԻնֆոյի նախապատրաստած Հայաստանի առևտրային բանկերի ռենքինգի 30.06.2011 տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի միագումար ավտովարկերում Յունիբանկի բաժինը հասնում է 25 տոկոսի, և ըստ բացարձակ մեծության դա առաջատար դիրք է` մյուսներից մեծ տարբերությամբ: Յունիբանկի վարկային պորտֆելում ավտովարկերի տեսակարար կշիռը գերազանցում է 7 տոկոսը: