Հինգշաբթի, 25 Օգոստոսի 2011 19:35

ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը Աղվերանում անց է կացնում մենեջերների ուսումնական թրենինգ


Արմինֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը Աղվերաում իր մենեջերների համար անց է կացնում ուսումնական թրենինգ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ընկերության մարկետինգի ծառայությունից: Սեմինարը կընթանա օգոստոսի 26-28-ը, ՙԵրեքնուկ՚ հանգստի գոտում:


Աղբյուրի համաձայն, սեմինարին կմասնակցեն ընկերության գործակալական ցանցի զարգացման 70 մենեջերներ: Ընկերության մարկետինգի ծառայության մասնագետները պարզաբանել են, որ պարապմունքների հայցակարգը կկրի զվարճալի բնույթ, ինչը և մասնակիցներին թույլ կտա առավելագույն արդյունավետությամբ և կարճ ժամկետներում յուրացնել ուսումնական ողջ ծրագիրը:

Սեմինարի նպատակն է ընկերության մենեջերներին սովորեցնել կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու ունակություններին, կորպորատիվ վաճառքի տեխնիկային և խաչաձև-վաճառքին, ինչպես նաև մենեջերներին ծանոթացնել ընկերության նոր պրոդուկտներին, որոնց շարքում են անհատական բժշկական ապահովագրույթունը, ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը և այլն: Ուսումնական սեմինարի ընթացքում մենեջերները կարող են նաև փորձի և գիտելիքների փոխանակում իրականացնել ապահովագրական պրոդուկտների առաջխաղացման գործում: