Ուրբաթ, 26 Օգոստոսի 2011 18:31
Moody's վարկանշային գործակալությունն անփոփոխ է թողել Արդշինինվեստբանկի վարկանիշները
Արմինֆո. Moody's վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկին` շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արդշինինվեստբանկի մամուլի ծառայությունից, Արդշինինվեստբանկը Moody's-ի սանդղակի “D-” BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաև որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը:
ՙԵթե հաշվի առնենք անցած տարիների տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moody’s հեղինակավոր գործակալության վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր Բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում: Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաև ավելի զարգացնել մեր հարաբերությունները հին և նոր գործընկերների հետ` թե Հայաստանում և թե արտերկրում՚,-նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ ևորգյանը :
Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, քարտային ծառայություններ, վարձավճարների ընդունում, հաշիվների սպասարկում, վարկերի տրամադրում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Արդշինինվեստբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ:
Moody’s-ը վարկանիշավորող հետազոտական և ռիսկերի վերլուծությամբ զբաղվող առաջատար գործակալություններից մեկն է աշխարհում, այն գործունեություն է ծավալում շուրջ 110 երկրներում: