Երկուշաբթի, 22 Օգոստոսի 2011 18:46
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է Visa դեպետային քարտերի սակագները
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է միջազգային Visa դեպետային քարտերի թողարկման սակագները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայութոյունից, հանվել է չնվազեցվող մնացորդը, մասնավորապես, այժմ դեբետային քարտ բացելիս պետք չէ տեղաբաշխել և սառեցնել հաշվի վրայի միջոցները: Բացի այդ, հանվել է Visa Gold քարտ թողարկելու համար նախատեսված կոմիսիոն վճարը, իսկ Visa Electrron և Visa Classic քարտերի համար ավելի ձեռնտու է դարձել լրացուցիչ քարտերի բացումը, որոնց սպասարկումն անվճար է, տրամադրումը, համապատասխանաբար`200 դրամ և 5000 դրամ, իսկ Visa Gold լրացուցիչ քարտը սպասարկվում է անվճար:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի միակ բանկն է, որն իր հաճախորդներին տրամադրում է Visa միջազգային համակարգի բազմաարժութային լիարժեք քարտեր, ինչը թույլ է տալիս հաշիվներից օգտվել տարբեր արժույթներով, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտասահմանում, կանխիկ և անկանխիկ եղանակներով, նշվում է հաղորդագրության մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի բազմաարժութային քարտը միջազգային բանկային պլաստիկ քարտ է, որը միաժամանակ մուտք ունի դեպի 4 արժույթներ`ՀՀ դրամին, ԱՄՆ դոլարին, եվրոին և ՌԴ ռուբլուն: Այժմ մեկ բանկային պլաստիկ քարտի վրա կարելի է գումարները պահել տարբեր արժույթներով: