Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2011 14:06
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն աճել են 32%, հիմնականում ներգրավված ժամկետային ավանդների և միջազգային վարկերի հաշվին
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2011թ. առաջին կիսամյակում աճել են 14%, միայն երկրորդ եռամսյակում` 7%, տարվա կտրվածքով` 32.3%, 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմելով 1.4 տրլն.դրամ կամ 3.8 մլրդ.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, պարտավորությունների կազմում 2011 թվականի երկրորդ եռամսյակում աճ է գրանցվել ժամկետային ավանդների գծով` 7.3%, ցպահանջ պարտավորությունների գծով` 0.3%, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների վարկերի ու ավանդների գծով` 17.3%, բանկային թղթակցային հաշիվների ¥լորո¤ 25.2% անկմանը զուգահեռ: Տարվա կտրվածքով ժանկետային ավանդներն աճել են 27.6%, ցպահանջ պարտավորությունները` 16.7%, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների վարկերը և ավանդները`մոտ 2 անգամ, բանկային թղթակցային հաշիվների ¥լորո¤ 41.8% անկմանը զուգահեռ: 21 բանկերից ցպահանջ պարտավորությունների եռամսյակային աճ են արձանագրել 14 բանկ, ժամկետային ավանդների եռամսյակային աճ` 17 բանկ, ցպահանջ պարտավորությունների տարեկան աճ` 16 բանկ և ժամկետային ավանդների աճ` 20 բանկ:
Պարտավորությունների ընդհանուր կազմում ժամկետային պարտավորությունների բաժինը 2011 թվականի հունիսի 30-ին կազմել է 38.4%, ցպահանջ պարտավորություններն աճել են 22.4%, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների վարկերը և ավանդները`31.7%, բանկային թղթակցային հաշիվները ¥լորո¤ 0.6%, որոնք բացարձակ մեծությամբ համապատասխանաբար կազմել են` 542.4 մլրդ.դրամ, 315.7 մլրդ.դրամ, 446.8 մլրդ.դրամ և 8.9 մլրդ.դրամ: Եռամսյակի կտրվածքով ընդհանուր պարտավորոթյուններում աճ է գրանցվել միայն այլ բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ավանդների ու վարկերի գծով` 2.7%, ցպահանջ պարտավորությունների բաժնի 1.6% և լորո-հաշիվների 0.4% անկմանը զուգահեռ:
2010 թվականի երկրորդ եռամսյակում ցպահանջ պարտավորությունների անկում է արձանագրվել 8 բանկում, տարվա կտրվածքով` 5 բանկում, իսկ մնացած բանկերում գրանցվել է աճ: Ընդ որում, եռամսյակային ամենամեծ անկումն արձանագրվել է` Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խմբում` 56.4%, իսկ տարեկան ամենամեծ անկումը` Byblos Bank Armenia-ում` 49.2%: Իսկ այս ցուցանիշի եռամսյակային ամենամեծ աճն արձանագրվել է Զարգացման Հայկական Բանկում` 47%, իսկ տարեկան ամենամեծ աճը` Արարատբանկում` մոտ 3 անգամ: Ցպահանջ պարտավորություններով առաջատարների եռյակն ունի հետևյալ տեսքը`, HSBC Բանկ Հայաստան` 68.2 մլրդ.դրամ, Ամերիաբանկ` 34.6 մլրդ.դրամ և ՎՏԲ-Հայաստան Բանկ`33.1 մլրդ.դրամ: Իրավաբանական անձանց ցպահանջ պարտավորությունների գծով առջևում է Ամերիաբանկը`26.9, իսկ ֆիզիկական անձանց պարտավորությունների գծով` HSBC Բանկ Հայաստանը` 42.9 մրդ.դրամ:
2011 թվականի երկրորդ եռամսյակում ժամկետային ավանդների անկում է գրանցվել 4 բանկում, տարեկան կտրվածքով` 1 բանկում, իսկ մնացած բանկերում գրանցվել է աճ: Ժամկետային ավանդների ամենամեծ եռամսյակային անկումը գրանցվել է Կոնվերս Բանկում` 23.8%, իսկ տարեկան միակ անկումը` Մելլաթ Բանկում` 45.2%: Ժամկետային ավանդների ամենամեծ եռամսյակային աճը գրանցվել է ACBA-Credit Agricole Բանկը և Զարգացման Հայկական Բանկը` 35-36%, իսկ տարեկան ամենամեծ աճը` ProCreditBank-ը` 68.4%: Ժամկետային ավանդների ծավալով առաջատարների հնգյակում են Յունիբանկը` 80.3 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 60.3 մլրդ.դրամ, Հայբիզնսբանկը` 62.7 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը` 45.9 մլրդ.դրամ և ՎՏԲ-Հայաստան Բանկը` 44.9 մլրդ.դրամ, որոնց բաժինը բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններում կազմել է 53%:
Ցպահանջ պարտավորությունների տեսակարար կշռով 2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ առաջատարն է HSBC Բանկ Հայաստանը` 53.3%, իսկ ժամկետային պարտավորությունների գծով` 83.2%: