Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2011 15:22
Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2011թ. երկրորդ եռամսյակում կրճատվել է 13.3 տոկոսով, մինչև 249.1 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը 2011 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 3.2%, իսկ երկրորդ եռամսյակում` 13.3%, տարվա կտրվածքով աճել է 12%, հունիսի 30-ի դրությամբ կազմելով 91.9 մլրդ. դրամ կամ 249.1 մլն. դոլար: Ընդհանուր կապիտալի կազմում կուտակված շահույթի բաժինը կազմել է 30.1%: Կուտակված շահույթի դրական ցուցանիշ է արձանագրել 19 առևտրային բանկ, որոնց միագումար կուտակված շահույթը կազմել է 93.9 մլրդ.դրամ կամ 254.6 մլն.դոլար, իսկ բացասական ցուցանիշ է արձանագրել 2 առևտրային բանկ, որոնց միագումար վնասը կազմել է 2 մլրդ.դրամ կամ 5.5 մլն.դոլար:
Ըստ Արմինֆո ռեյտինգային մարկետինգային գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, կուտակված շահույթի մակարդակով առաջատարներն են` HSBC Բանկ Հայաստանը`15.8 մլրդ.դրամ կամ 42.7 մլն.դոլար, Արդշինինվեստբանկը` 11.6 մլրդ.դրամ կամ 31.5 մլն. դոլար, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 10.8 մլրդ.դրամ կամ 29.2 մլն.դոլար, Կոնվերս Բանկը` 7.7 մլրդ.դրամ կամ 20.8 մլն.դոլար և Ամերիաբանկը` 6.8 մլրդ.դրամ կամ 18.3 մլն.դոլար: Երկար ժամանակ առաջատար հանդիսացող ACBA-Credit Agricole Բանկը երկրորդ եռամսյակում շահույթի մեծ մասն ուղղեց կապիտալիզացային, 3.4 մլրդ.դրամ ցուցանիշով հայտնվելով 11 տեղում:
Առաջատար հնգյակի բաժինն ընդհանուր կուտակված շահույթի կազմում կազմել է 57%, առաջին եռամսյակի 60%-ի փոխարեն, ինչը պայմանավորված է ACBA-Credit Agricole Բանկի առաջատարների շարքից դուրս գալով: Ամենամեծ վնասը գրանցել է ԲՏԱ Բանկը, 13.5% տերական և 13.8% եռամսյակային անկումով:
Ընդհանուր առմամբ, կուտակված շահույթի տարեկան աճ է ապահովել 17 բանկ: Ամենամեծ տարեկան աճն ապահովել է Byblos Bank Armenia-ն`մոտ 13 անգամ, որին հաջորդում է Մելլաթ Բանկը`7 անգամ: Տարեկան և եռամսյակային ամենամեծ անկումը գրանցել է ACBA-Credit Agricole Բանկը, համապատասխանաբար` 76.8% և 81.1%: 2011 թվականի երկրորդ եռամսյակում կուտակված շահույթի աճ է ապահովել12 բանկ, որոնցից, ամենամեծ եռամսյակային աճն արձանագրել է Byblos Bank Armenia-ն` 44.4%: