Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2011 15:22
Հայաստանի բանկային համակարգը 2011 թվականի առաջին կիսամյակը եզրափակել է 57.6 մլն.դոլար զուտ շահույթով, ապահովելով 39.3% տարեկան աճ
Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2011 թվականի առաջին կիսամյակը եզրափակել է 57.6 մլն.դոլար զուտ շահույթով, ապահովելով 39.3% տարեկան աճ: Ըստ ԱրմԻֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, միայն 2011 թվականի երկրորդ եռամսյակում բանկային համակարգւ զուտ շահույթը կազմել է 10.7 մլրդ.դրամ կամ 29.1 մլն.դոլար, տարեկան աճելով 24%, իսկ եռամսյակում մվազելով 2%:
Առևտրային բանկերի միագումար ընդհանուր եկամուտները 2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 19.4 մլրդ.դրամ կամ 323.8 մլն.դոլար, իսկ ծախսերը կազմել են 92.8 մլրդ.դրամ կամ 251.7 մլն.դոլար, ինչի արդյունքում ապահովվել է 26.6 մլրդ.դրամ կամ 72 մլն.դոլար հաշվեկշռային շահույթ: Ընդհանուր եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 18.6%, ծախսերը` 12.9%, արդյունքում, հաշվեկշռային շահույթն աճել է 43.6%: Ընդհանուր եկամուտների տարեկան աճ է գրանցվել 16 բանկում, իսկ ընդհանուր ծախսերի` 17 անկում, իսկ հաշվեկշռային շահույթ` 16 բանկում, ընդ որում, այս երեք ցուցանիշներով ամենամեծ աճը գրանցվել է` Արարատբանկում` 57-63%, իսկ բալանսային շահույթի ամենամեծ աճը` Byblos Bank Armenia-ում, մոտ 10 անգամ: Ընդհանուր եկամուտների և ընդհանուր ծախսերի չափերով առաջատարն է Արդշինինվեստբանկը`14.7 մլրդ.դրամ և 12.2 մլրդ.դրամ, իսկ բալանսային շահույթով` ACBA-Credit Agricole Bank-ը` 3.9 մլրդ.դրամ: Եռամսյակի կտրվածքով բանկերի միագումար ընդհանուր ծախսերն աճել են 2.4%, ծախսերը` 0.1%, արդյունքում` բալանսային շահույթն աճել է 11.2%:
2011 թվականի առաջին կիսամյակը 21.4 ընդհանուր շահույթով եզրափակել է 20 բանկ: Զուտ շահույթի գծով առաջին տեղում է ACBA-Credit Agricole Բանկը` 3 մլրդ.դրամ, նրան հաջորդում են` HSBC Բանկ Հայաստանը` 2.8 մլրդ.դրամ, ՎՏԲ Հայաստան Բանկը` 2.6 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը` 1.9 մլրդ.դրամ, Ամերիաբանկը` 1.6 մլրդ.դրամ: Միակ բանկը, որը վնասներ է գրանցել, դա ProCreditBank-ն է:
Զուտ շահույթի տարեկան և եռամսյակային աճ է գրանցվել 15 բանկում, որից ամենամեծը` Յունիբանկում և Byblos Bank Armenia-ում`ավելի քան 5 անգամ, իսկ տարեկան ամենամեծ անկումը` Անելիք Բանկում` 88%: Իսկ զուտ շահույթի ամենամեծ եռամսյակային անկումը գրանցել են Մելլաթ Բանկը և Կենվերս Բանկը` 78-88%: