Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 12:13
Մեկ շաբաթում ոսկին և արծաթը թանկացել են 3 տոկոսով
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին և արծաթը թանկացել են 3%, պլատինի և պալադիումի աննշան թանկացմանը զուգահեռ, գրանցելով թանկարժեք մետաղների 2% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և քանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21488.51 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.6%, արծաթի գինը` 493.60 դրամ աճելով 4.3%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21937.57 դրամ, ինչը 1.9% բարձր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 8929.62 դրամ` աճելով 0.1%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինն աճել է 34%, արծաթի գինը` 45.7%, պլատինի գինը` 10%, իսկ պալադիումի գինը իջել է 2.2%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 23%: