Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 18:06
2011թ. երկրորդ կիսամյակում Հայաստանի ապահովագրողների ապվճարները կրճատվել են ավելի քան 4 անգամ, հատուցումների 50% աճին զուգահեռ
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից 2011 թվականի երկրորդ եռամսյակում հավաքագրված ապահովագրական վճարների ծավալները կրճատվել են ավելի քան 4 անգամ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապահովագրական պրեմիաների կազմում հիմնական բաժինը կազմել է գույքային ապահովագրությունը, որով հավաքագրվել է 1.022 մլրդ.դրամի ապահովագրական վճար, 31% եռամսակային աճով: Իսկ տարեսկզբից այս ցուցանիշն աճել է 37.1%-ով:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԱՊՊԱ գծով հավաքագրվել է 992.5 մլն.դրամի ապահովագրական պրեմիաներ, եռամսյակային ավելի քան 9 անգամ անկումով: Ապահովագրական պրեմիաների ծավալներով երրորդ տեղում է բժշկական ապահովագրությունը` 293.4 մլն.դրամ, 2.4 անգամ եռամսյակային աճով, իսկ տարեսկզբից` 69.3% աճով:
2011 թվականի երկրորդ եռամսյակում ապահովագրական ընկերությունների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 1.7 մլրդ.դրամ, 48.7% եռամսյակային աճով, իսկ առաջին կիսամյակում` 2.6 անգամ: Հատուցումների ամենամեծ ծավալները` 1.052 մլրդ.դրամ, իրականացվել է ԱՊՊԱ գծով: Այնուհետև հաջորդում է բժշկական ապահովագրությունը` 304.2 մլրդ.դրամ, երրորդ տեղում է գույքային ապահովագրությունը` 26.5 մլն.դրամ: