Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2011 19:45
2011 թվականի հուլիսին Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումները համարյա չեն փոփոխվել
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը 2011 թվականի հուլիսին կազմել են 1.110 տրլն. դրամ կամ 3.1 մլրդ.դոլար, տարվա կտրվածքով աճելով 35.7%, իսկ հունվար-հուլիս ամիսներին` 17.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.065 տրլն.դրամ կամ 2.9 մլրդ.դոլար, հուլիսին գրանցելով 0.1% անկում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, առևտրային բանկերի վարկային ընդհանուր պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 40.7% կամ 433.7 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 59.3% կամ 631.6 մլրդ.դրամ: 2011 թվականի հուլիսին դրամային վարկավորումը աճել է 0.3%, իսկ արտարժութային վարկերը կրճատվել են 0.4:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 3.5% կամ 38.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.5% կամ 5.5 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը հուլիսին աճել է 0.55%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը աճել է` 22.2%-ով:
Երկարաձգված վարկերի կազմում 56.8% կամ 22 մլրդ.դրամ կազմել է կարճաժամկետ վարկերի ծավալը: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 99.1%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի հուլիսին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները չեն փոփոխվել, իսկ տարվա կտրվածքով իջել են 1.08 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին կազմելով 17.24%: