Ուրբաթ, 26 Օգոստոսի 2011 18:46
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը նվազել են 2 անգամ, իսկ դրամային վարկերն աճել են 12%-ով
Արմինֆո. Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 12%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.7 մլն. ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 2 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի օգոստոսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 71.734 մլն. ԱՄՆ դոլար 366.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76.946 մլն. ԱՄՆ դոլար 368.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 200 հազ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥մոտ 6 անգամ շաբաթական անկումով¤ 367.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 9.6 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա անկումը`37.7%¤ 367.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է օգոստոսի 24-ին` 3.8 մլն. դոլար, օգոստոսի 23-ին` 2.950 մլն.դոլար և օգոստոսի 22-ին` 2.850 մլն.դոլար, իսկ օգոստոսի 25-ին և 26-ին գրանցվել են զրոյական ծավալներ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: