Շաբաթ, 27 Օգոստոսի 2011 11:32

Ամերիաբանկը շարունակում է մնալ տնտեսության վարկավորման գծով առաջատարը, իսկ ACBA-Credit Agricole Բանկը` ֆիզիկական անձանց վարկավորման գծով


ԱրմԻնֆո: Հայաստանի բանկային համակարգի կողմից իրականացված վարկային ներդրումների ծավալները տարվա կտրվածքով աճել են 40.6%, միայն երկրորդ եռամսյակում` 9%, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հասնելով 1179.1 մլրդ.դրամի (3.2 մլրդ.դոլար), կամ ակտիվների 66.9%-ին, իսկ առանց հնարավոր կորուստների պահուստի` կազմել է 1160.3 մլրդ.դրամ: Ընդ որում, պահուստների չափերը տարվա կտրվածքով աճել են 19%, իսկ երկամյա կտրվածքով` 27%:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, առևտրային բանկերի միագումար վարկային պորտֆելում (առանց միջբանկային վարկերի ու ավանդների) ժամկետանց վարկերի բաժինը երկրորդ եռամսյակում նվազել է 1.8%-ից մինչև 1.7% (3 բանկերի մոտ 4-7%):

Առևտրային բանկերի կողմից երկրի տնտեսության վարկավորման ծավալները կազմել են վարկային ընդհանուր ներդրումների 64%-ը կամ 753.4 մլրդ.դրամ (2 մլրդ.դոլար) և այս ցուցանիշը տարվա կտրվածքով աճել է 43.4%, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 9.5%, առաջին եռամսյակի 9% աճի համեմատ: Միևնույն ժամանակ առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալները տարվա կտրվածքով աճել են 23.1%, իսկ միայն երկորդ եռամսյակում` 7.5% (առաջին եռամսյակի 7.3% աճի համեմատ), հունիսի 30-ին կազմելով 342 մլրդ.դրամ կամ 927 մլն.դոլար (վարկային ընդհանուր ներդրումների 29%-ը):

Առևտրային բանկերի կողմից տնտեսության վարկավորման գծով 2011 թվականի առաջին կիսամյակում 33.3% աճ է գրանցվել սպասարկման ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում` 25.4%, առևտրի ոլորտում` 24.4%, տրանսպորտի և կապի ոլորտում` 21%, արդյունաբերական հատվածում` 8.8%, շինարարության հատվածում` 18.7% աճ:

Մանրածախ վարկավորման ոլորտում բանկերի հիփոթեքային պորտֆելը 2011 թվականի առաջին կիսամյակում աճել է 7%, ապառիկ կարգով գնումների վարկավորման պորտֆելը` 16.2%, իսկ ավտովարկավորման ծավալները նվազել են 16.4%:

Տնտեսության վարկավորման ծավալներով առաջատարն է Ամերիաբանկը` 100.4 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 78%-ը), երկրորդ տեղում է Հայբիզնեսբանկը` 76.1 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 78.3%-ը), երրորդ տեղում է HSBC Բանկ Հայաստանը` 64.3 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 70.6%-ը), չորրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան Բանկը` 64.3 մլրդ.դրամ (59.1%), հինգերորդ տեղում է ACBA-Credit Agricole Բանկը` 60.8 մլրդ.դրամ (45.7%): ProCreditBank-ը, որը Հայաստանի բանկային շուկայում սկսել է գործել 2008 թվականի փետրվարից, երկոււ տարում կարողացել է վարկային պորտֆելում ապահովել տնտեսության վարկավորման բաժնի 91% կամ 19 մլրդ.դրամ, զբաղեցնելով 14րդ հորիզոնականը: Տնտեսության վարկավորման ամենափոքր ծավալները վարկային պորտֆելում ապահովել է ՙՄելլաթ Բանկը՚` 2.7% կամ 0.8 մլրդ.դրամ (21 տեղ):

Ֆիզիկական անձանց վարկավորման գծով առաջատարն է ACBA-Credit Agricole Բանկը` 67.6 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 50.8%-ը, գյուղվարկերի հետ միասին), երկրորդ տեղում է ՎՏԲ-Հաաստան Բանկը` 42 մլրդ.դրամ (վարկային ընդհանուր ներդրումների 38.6%-ը), երրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 27.7 մլրդ.դրամ (32.9%): Վարկային ընդհանուր ծավալներում ֆիզիկական անձանց վարկավորմամբ առաջատարն է ԲՏԱ Բանկը` 77.6%, բացարձակ արտահայտությամբ կազմելով 3.4 մլրդ.դրամ (18 տեղ), որոնք հիմնականում սպառողական վարկեր են: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով ամենացածր ցուցանիշը գրանցել է ՙՄելլաթ Բանկը՚` 4.5% կամ 1.4 մլրդ. դրամ (20 տեղ), հիմնականում կենտրոնանալով հիփոթեքային վարկավորման գծով:

ՏՆտեսության վարկավորման եռամսյակային աճ է ապահովել 19 բանկ, իսկ տարեկան աճ`175 բանկ: Ընդ որում, եռամսյակային ամենամեծ աճ է ապահովել Զարգացման Հայկական Բանկը` 31.7%, մինչև 12.2 մլրդ.դրամ (19 տեղ), իսկ տարեկան ամենամեծ աճը` Առէկսիմբանկ-ազպրոմբանկի Խումբը` ավելի քան 2 անգամ, մինչև 50.6 մլրդ.դրամ (7 տեղ): Ամենամեծ եռամսյակային անկումը գրանցել են միայն Յունիբանկը և HSBC Հայաստան Բանկը` 2-4%, իսկ տարեկան ամենամեծ անկումը` ՙՄելլաթ Բանկը՚` 31%: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով եռամսյակային և տարեկան աճ է ապահովել 16 բանկ: Մասնավորապես, ֆիզիկական անձանց ամենամեծ եռամսյակային և տարեկան աճն ապանովել է` Արմսվիսբանկը` 26-64%, մինչև 3.4 մլրդ.դրամ (17 տեղ), իսկ եռամսյակային և տարեկան անկում է ՙՄելլաթ Բանկը՚ 9-23%:

Հիշեցնենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, 2008-2009 թվականներին և 2010 թվականի առաջին 3 եռամսյակներում ֆիզիկական անձանց վարկավորման աճի տեմպերը զգալիորեն զիջել են տնտեսության վարկավորման աճի տեմպերին, ինչը 2008-2009 թվականներին պայմանավորված է եղել միջազգային ֆինանսական ճգնաժամով, երբ բանկերը զուսպ ու զգույշորեն էին իրականացնում սպառողական վարկավորումը, հիփոթեքային վարկավորումը և ավտովարկավորումը, դրա փոխարեն ակտիվանալով ՓՄՁ վարկավորման ոլորտի, արդյունաբերական հատվածի, առևտրի և գյուղատնտեսության ոլորտների վարկավորման հատվածներում: 2009 թվականի առաջին եռամսյակից մանրածախ վարկավորում էին իրականացնում փոքրաթիվ բանկեր, ընդ որում, կրկնակի վարկավորման պայմաններով, ինչը 2009 թվականի առաջին 3 եռամսյակներում բերեց ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերի անկման: Մանրածախ և սպառողական վարկավորման վերականգնումը սկսեց դիտվել միայն 2009 թվականի չորրորդ եռամսյակից, հիմնականում, ՙԱզգային Հիփոթեքային Ընկերության՚ ստեղծման շնորհիվ, որը կոչված էր վերաֆինանսավորելու հիփոթեքային վարկերը: Դրա հետ մեկտեղ, Կենտրոնական բանկը գործարկեց ՙԵրիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան՚ ծրագիրը, որի շրջանակներում վերաֆինանսավորվում էին հիփոթեքային վարկերը: Բացի այդ, 2010 թվականի ապրիլի 19-ին պայմանագիր ստորագրվեց ՀՀ Կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև, բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի ծրագրի զարգացման ուղղությամբ: Նշված միջոցառումների շնորհիվ ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերը, չնայած դանդաղորեն, բայց սկսեցին աճել, սակայն, դեռևս զիջում են տնտեսության վարկավորման տեմպերին:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Ալեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլարԱլեքսեյ Օվերչուկ. ԵՄ հետ Հայաստանի մերձեցման մասին միայն խոսակցությունները նրա վրա նստել են 6 մլրդ դոլար
ՌԴ փոխվարչապետ. ՌԴ փոխվարչապետ. "Թրամփի ճանապարհը" կնպաստի նաեւ Ռուսաստանի հետ Հայաստանի կապվածությանը
Հայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ըՀայաստանի առաջատար 5 առևտրային գործընկերները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄԷ-ն, Իրանը և Գերմանիան միասին ապահովում են շրջանառության 65% - ը
Հարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ ՕվերչուկՀարավային Կովկասի ապաշրջափակումը փազլ է, որը բաղկացած է մեծ թվով դետալներից. Ալեքսեյ Օվերչուկ
Հայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Ճապոնիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 1-5-ը դոլարային գործարքների աճն ուղեկցվել է ռուբլով գործարքների անկմամբ
Փորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէՓորձագետ. Այսօր ԵԱՏՄ-ում Հայաստանի ապրանքաշրջանառության ցուցանիշը անցնում է 16 մլրդ դոլարից, և դա սահմանը չէ
Ակնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBankԱկնթարթային idcoin-ներ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ․ Idram&IDBank
Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակըԿոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
Հարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերըՀարց Կենտրոնական բանկին. ինչու է ձին սայլը քաշում, այլ ոչ թե սայլը՝ ձիուն, կամ որտեղից են աճում Հայաստանի վճարումների շուկայի ճգնաժամի ոտքերը
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքումՀայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 42 տոկոսով՝ ադամանդների եւ ոսկու վերաարտահանման գործոնի վերացման արդյունքում
Երկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղիԵրկու տարբեր ճամբարական՝ մեկ ուղի
Team-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակTeam-ի բաժանորդները զանգերի կենտրոն դիմելիս կկարողանան նույնականացում անցնել imID-ի Mobile ID-ով և խնայել ժամանակ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 7,1%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 42%-ով
ՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետովՀՀԿ. Հայաստանի վարչապետը խոսում է խաղաղության մասին, բայց չի կարողանում անգամ ապահովել հայկական բեռնատարների բնականոն անցումը վրացական անցակետով
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումըՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլի իրացումը
Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսՓաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես
Ռուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերինՌուս դիվանագետները ծանոթացել են ՌԴ ֆինանսավորման հաշվին Սյունիքում ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նախագծերին
Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծումՀայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում
Ժամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափԺամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափ
Google-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիրGoogle-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիր
Կոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանըԿոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը
Ռուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալումՌուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալում
1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank
«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համարՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար
Հայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկըՀայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկը
Հայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոսՀայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոս
Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարիՊետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարի
ԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարովԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարով
Հայաստանում կկարողանան ստուգել անշարժ գույքի ծանրաբեռնվածության առկայությունը. նախագիծՀայաստանում կկարողանան ստուգել անշարժ գույքի ծանրաբեռնվածության առկայությունը. նախագիծ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.09.2025
RUB4.51-0.09
USD382.49-0.46
EUR447.51-2.53
GBP517.74-2.08
CAD276.01-1.31
JPY25.93-0.21
CNY53.71-0.07
CHF479.37-3.18