Երեքշաբթի, 30 Օգոստոսի 2011 18:39
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Արդշինինվեստբանկն ավանդատուներին առաջարկում է նոր ժամկետային ավանդ` ՙԱնկախություն՚:
Արմինֆո. Արդշինինվեստբանկը, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ, սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը առաջարկում է նոր ժամկետային ավանդ` ՙԱնկախություն՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ավանդն ընդունվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում` ՀՀ դրամով տարեկան մինչև 13%, ԱՄՆ դոլարով` մինչև 9% և ռուսական ռուբլով 7% տարեկան տոկոսադրույքներով: Տոկոսագումարները, ըստ հաճախորդի ցանկության, Բանկի կողմից կվճարվեն ինչպես ամենամսյա կամ եռամսյա պարբերականությամբ, այնպես էլ ժամկետի վերջում:
ՙԱրդշինինվեստբանկը, հավատարիմ մնալով գործունեության իր սկզբունքներին, կրկին բոլորին առաջարկում է շահավետ ակցիա, որն այս անգամ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ներդնելով այս ավանդատեսակը` մենք հնարավորություն ենք տալիս մեր ազգաբնակչությանը կատարել հուսալի ներդրում Արդշինինվեստբանկում և ստանալ բարձր տոկոսադրույքներ: Կարծում եմ, որ Արդշինինվեստբանկի այս առաջարկն ըստ արժանվույն կգնահատվի մեր բոլոր ավանդատուների կողմից՚, - ասել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ ևորգյանը:
Ժամանակակից տեխնոլոգիաները և երկարամյա փորձը Արդշինինվեստբանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` ավանդների ընդունում, քարտային ծառայություններ, վարձավճարների ընդունում, հաշիվների սպասարկում, վարկերի տրամադրում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:
Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:
Բանկն արժանացել է Moody's-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության ("BFSR") “D-” վարկանիշին:
Բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2008 սերտիֆիկատ: