Հինգշաբթի, 1 Սեպտեմբերի 2011 15:31
Հայաստանի ֆինանսական հատվածի արտաքին պարտքը 2011 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.183 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական հատվածի արտաքին պարտքը 2011 թվականի հուլիսի 1-ին կազմել է 1.183 մլն.դոլար: Առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կապիտալի և վարկերի տեսքով 2011 թվականի առաջին կիսամյակում ստացել են 747.6 մլն.դոլարի օտարերկրյա ներդրումներ, որտեղ 51.7 մլն. դոլար են կազմել ուղղակի օտարերկրյա ներդրումները ¥ՈՒՕՆ¤:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն տրամացրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ամենամեծ ներդրումները ստացվել են Ռուսաստանից` 264.8 մլն.դոլար ¥այդ թվում ՈՒՕՆ` 19.6 մլն.դոլար¤, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա նրրումնրի 35.4%-ը: Երկրորդ տեղում միջազգային կառույցներն են` 83.5 մլն.դոլար ¥այդ թվում ՈՒՕՆ` 206.8 հազ.դոլար¤`11.2%: Երրորդ տեղում է Լատվիան` 42.9 մլն.դոլար`5.7%: Այնուհետև հաջորդում են Լյուքսեմբուրգը` 24.5 մլն.դոլար և 3.3%, երմանիան` 21.8 մլն.դոլար` 3%:
Հայաստանի բանկերը և վարկային կազմակերպոթյունները Մեծ Բրիտանիայից ստացել են 13.3 մլն.դոլարի ներդրումներ, Ղազախստանից` 15 մլն.դոլար, Ֆրանսիայից` 14.9 մլն.դոլար, Լիբանանից` 13.7 մլն.դոլար, ԱՄՆ-ից` 4.5 մլն.դոլար, Կայմանովյան կղզիներից` 4 մլն.դոլար, Շվեյցարիայից` 3.053 մլն.դոլար, Իրանից` 348.9 հազ.դոլար: Ամենափոքր ծավալով ներդրումներն ստացվել են Բելգիայից` 2 հազ.դոլար:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի միջոցով իրականացվում է 15 միջազգային ծրագիր: Առևտրային բանկերի կանոնադրական կապիտալներում իրենց ներկայությունն ունեն ռուսաստանյան, ուկրաինական, ղազախստանյան, ամերիկյան, ֆրանսիական, գեչրմանական, բրիտանական, ավստրիական, շվեյցարական, արգենտինյան, լիբանանյան, իրանական, ինչպես նաև EBRD, IFC, KfW և OFID կազմակրպությունների կապիտալները: Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում առկա են լատվիական, ամերիկյան, բրիտանական,ֆրանսիական և ռուսաստանյան կապիտալները: 2011 թվականի սեպտմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 բանկ և 31 վարկային կազմակերպություն: