Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2011 18:48
Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթվա ընթացքում տրամադրված դոլարային վարկերը աճել են 2 անգամ, իսկ դրամային վարկերը կրճատվել են 6.3%
ԱրմԻնֆո. Օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.5 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը կազմել է 6.3%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42.2 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 2 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81.582 մլն. ԱՄՆ դոլար 367.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 93.226 մլն. ԱՄՆ դոլար 368.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 2.4 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥մոտ 12 անգամ շաբաթական աճով¤ 369.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշված ժամանակահատվածում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 9.605 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք ¥շաբաթվա աճը`0.1%¤ 368.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, ամենամեծ ծավալները գրանցվել է սեպտեմբերի 2-ին` 2.850 մլն.դոլար և օգոստոսի 30-ին` 2.455 մլն. դոլար իսկ սեպտեմբերի 1-ին գրանցվել են զրոյական ծավալներ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 1.2 տրլն.դրամ կամ 3.2 մլրդ. դոլար, տարեսկզբից աճելով 17.8%, իսկ միայն երկրորդ եռամսյակում`9%, իսկ տարվա կտրվածքով` 40.6%: