Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2011 20:12
ԱՊՊԱ ներդրումով ավելացել են նաև ֆինանսական հաշտարարի գրասենյակին ուղղված բողոքները
ԱրմԻնֆո. 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 525 բողոք-հայտ: Ըստ Ֆինանսական հաշտարարի գրասենյակից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, բողոքների ընթհանուր թվից քննարկման է վերցվել 80 բողոք, որոնցից 68%-ը բավարարվել է հաճախորդների օգտին և որոնցով վճարվել է 29 մլն.դրամ:
Ընթացիկ տարում ավելացել է ապահովագրական ընկերություններին ուղղված բողոք-հայտերի թիվը, ինչը պայամանավորված է եղել հունվարի 1-ից ԱՊՊԱ ներդրումով:
Աղբյուրի համաձայն, քննարկման վերցված 80 բողոքներից 18-ը վերաբերվել է վարկային կազմակերպություններին, 4-ը` դեպոզիտային գործառնություններին, 18-ը` բանկային հաշիվներին ու պլաստիկ քարտերին, 6-ը` դրամական փոխանցում,ներին, 15-ը` ԱՊՊԱ գծով և 19-ը` ապահովագրական ընկերություններին, մասնավորապես, ԿԱՍԿՈ, տուրիստական և բժշկական ապահովագրության գծով:
Նշենք, որ 2010 թվականին ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 642 բողոք-հայտ, որոնցից 419-ը`բանկերի, 63-ը`ապահովագրական ընկերությունների, 75-ը` վարկային կազմակերպությունների, 80-ը`գրավատների և 3-ը` վճարահաշվարկային կազմակերպությունների դեմ: Հաճախորդներին վճարված փոխհատուցումների ընդհանուր ծավալը 2010 թվականին կազմել է 11.8 մլն.դրամ: