Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2011 15:04
Ոսկին և պալադիոմը թանկանում են, իսկ արծաթը և պլատինը էժանանում
ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում ոսկին և պալադիումը թանկացել են 2%, իսկ արծաթը և պլատինը էժանացլ 0.2%, գրանցելով թանկարժեք մետաղների գների 0.9% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2011 թվականի սեպտեմբերի 5-11-ը ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21650.71 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 0.8%, արծաթի գինը` 492.26 դրամ իջնելով 0.3%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21908.63 դրամ, ինչը 1.9% ցածր է նախորդ շաբաթվա ցուցանիշից, պալադիումի գինը` 9211.50 դրամ` աճելով 3.2%:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողնման գինը Հայաստանում աճել է 35%, արծաթի գինը` 45.3%, պլատինի գինը` 9.9%, իսկ պալադիումի գինը իջել է 5.4%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 24%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 9.7%, երկրորդ եռամսյակում` 2.5%: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 12.3%, հիմնականում, արծաթի 26.5% և ոսկու 15.1% թանկացման հետևանքով:
Ընդ որում, հունիսին գրանցվել է թանկարժեք մետաղների 4% էժանացում, որը հուլիսի 10-ից փոխարինվել է գների աճով, կապված արծաթի և պալադիումի թանկացման հետ: Հուլիսին թանկարժեք մետաղները թանկացել են մոտ 4%` ոսկին և արծաթը` 5.6%, պլատինը և պալադիումը` 2.2%: