Երեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2011 15:34
Առաջին անգամ Հայաստանում ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն առաջարկում է ՙԲանկ-Հաճախորդ՚ էլեկտրոնային համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացում
ԱրմԻնֆո. Առաջին անգամ Հայաստանում ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն և Պետական Եկամուտների Կոմիտեն, ներմուծողների համար ապրանքների մաքսազերծման գործընթացն արագացնելու նպատակով, առաջարկում են մաքսային վճարումները կատարել «Անելիք Բանկիե ՙԲանկ-Հաճախորդ՚ էլեկտրոնային համակարգի միջոցով (ինտերնետ բանկինգ): Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, այսուհետ համակարգի օգնությամբ մաքսային վճարումները հնարավոր կլինի իրականացնել հաշված րոպեների ընթացքում:
«Անելիք Բանկն իր գործունեության ավելի քան 2 տասնամյակի ընթացքում միշտ էլ կարևորել է նոր բանկային պրոդուկտների ներդրումը` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք նպաստում են Բանկի հաճախորդների սպասարկման արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային համակարգի միջոցով մաքսային վճարումների իրականացումից առայժմ կարող են օգտվել միայն իրավաբանական անձինք: “Բանկ-Հաճախորդ” համակարգի համար սահմանված ցածր սակագները թույլ կտան մեր հաճախորդներին թեթևացնել իրենց ապրանքների մաքսազերծման պրոցեսը` խնայելով բանկ կամ մաքսատուն հաճախելու համար ծախսվող ժամանակըե,- նշել է «Անելիք Բանկե ՓԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը:
“Բանկ-Հաճախորդ” համակարգից օգտվելու համար ամսական վճարը ամբողջական օգտագործման դեպքում իրավաբանական անձանց համար սահմանվել է 4000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 900 ՀՀ դրամ, իսկ ամսական վճար միայն դիտարկման դեպքում իրավաբանական անձանց համար` 2000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց համար` 400 ՀՀ դրամ, էլեկտրոնային ստորագրության գեներացիան և տրամադրումը կատարվում է ԱՆՎՃԱՐ: